31 մլրդ դոլար` երկաթուղային նախագծերի համար Ռուսաստանը մինչեւ 2030 թվականը կարող է $30,8 միլիարդ հատկացնել Ղազախստանում, Մոնղոլիայում եւ Չինաստանում երկաթուղային ենթակառուցվածքների կառուցման համար:  Ռուսաստանի տրանսպորտի նախարարության շնորհանդեսում,  ներկայացված է, որ այս գումարով նախատեսվում է կառուցել երեք նոր երկաթուղային անցակետ Ռուսաստանի պետական սահմանով հարեւան երկրների հետ, 369 կմ գծեր Ռուսաստանի տարածքում եւ 3000 կմ երկաթուղիներ Ղազախստանում, Մոնղոլիայում եւ Չինաստանում: Կոնկրետ նախագծերը այստեղ անվանված չեն: