Սեպտեմբերի 3-ի եղանակային կանխատեսումը հանրապետությունում ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է   Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 3 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Երևանում սեպտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-6-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։ Screenshot 2024-09-01 130257(1).png (18 KB) Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Սեպտեմբերի 5-6-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Screenshot 2024-09-01 130230.png (178 KB)