Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները ուրբաթ օրը փակվել են տարբեր ուղղություններով. Dow Jones Industrial Average-ը բարձրացել է 0.33%-ով՝ հասնելով 42,313.0 կետի: S&P 500-ի արժեքը նվազել է 0.18%-ով՝ հասնելով 5,734.85 կետի: S&P 500 ֆյուչերսը երկուշաբթի օրը նվազել է 0.10%-ով: Ճապոնական Nikkei 225-ը բարձրացել է 1.43%-ով՝ հասնելով 37,930 կետի: Կորեական KOSPI-ն նվազել է 2.11%-ով՝ հասնելով 2,593.88 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը աճել է 7.55%-ով՝ հասնելով 3,321.10 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. Եվրոպական մի շարք երկրներում ինֆլյացիան դանդաղել է՝ համաձայն նախնական գնահատականների: Սեպտեմբերի տվյալներով, Ֆրանսիայում սպառողական գների աճը կազմել է 1.2% տարեկան (կանխատեսումը՝ 1.6%): Իսպանիայում ինֆլյացիան նույնպես դանդաղել է՝ կազմելով 1.5% տարեկան (կանխատեսումը՝ 1.9%):
2. Գերմանիայում սեպտեմբերին գործազրկության մակարդակը պահպանվել է 6%-ի վրա:
3. ԱՄՆ-ում անձնական սպառողական ծախսերի գների ինդեքսը (PCE) օգոստոսի տվյալներով կազմել է 0.1% ամսական և 2.2% տարեկան:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազել է և այժմ կազմում է $2,657.0 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները ուրբաթ օրը աճել են. Brent նավթի գինը կազմում է $73.1 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ $69.1:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Arm Holdings Plc-ն դիմել է Intel Corp.-ին՝ առաջարկելով գնել իր չիպերի արտադրության բաժինը, սակայն, ըստ լրատվամիջոցների, Intel-ը հրաժարվել է գործարքից: Նույն ժամանակ, Apollo Global Management Inc.-ը հայտնել է, որ պատրաստ է ներդնել մինչև $5 միլիարդ Intel-ում: Intel-ի ղեկավարությունը քննարկում է այս առաջարկը:
2. Boeing Co.-ն և Միջազգային մեքենագործների և ավիատիեզերական աշխատողների ասոցիացիան (IAM) սեպտեմբերի 27-ին վերսկսել են բանակցությունները նոր կոլեկտիվ պայմանագրի շուրջ: Ընկերության վերջին առաջարկը ներառում է աշխատավարձերի 30%-անոց բարձրացում չորս տարվա ընթացքում, ինչը գերազանցում է նախորդ առաջարկած 25%-ը:
Մեկնաբանություն