-
ՀԷՑ-ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով
2025/07/30/ 21:21 -
Հուլիսի 30-ի բիզնես լուրերը
2025/07/30/ 20:48 -
Հուլիսի 30-ի կարևոր լուրերը
2025/07/30/ 20:22 -
Ինչու որոշ կազմակերպություններ վերածում են ԱԲ-ն ուժի, իսկ մյուսները՝ ձախողվում
2025/07/30/ 17:49 -
2025-ին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը սպասվածից ցածր է. ինչ է փոխվել բյուջետային վարքագծում
2025/07/30/ 17:07 -
Gucci-ում ղեկավարությունը փոխվել է վաճառքների անկման ֆոնին
2025/07/30/ 16:57 -
Ուկրաինան ՌԴ-ի և Ադրբեջանի միջև տարաձայնություններն օգտագործելու ծրագրեր ունի. Զախարովա
2025/07/30/ 16:40 -
Որ ոլորտներում են ամենաշատ գործունեությունը ծավալել ՀՀ քաղաքացիները 2025 թ.-ի մայիսին
2025/07/30/ 16:07 -
Հայ բժիշկը Կամչատկայում երկրաշարժի ժամանակ բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը
2025/07/30/ 15:23 -
Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունը՝ ինժեներական ամառային դպրոցում
2025/07/30/ 15:19
Բաժանորդագրվել

Հայաստանը հարկում է ժամանակը․ Խաղ տնտեսական աճի հետ
Լուրեր |


- Հարկային մուտքերի միտումները (2018-2024)

2. Հարկատեսակների վերլուծություն
Հարկային մուտքերի ընդհանուր պատկերը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել առանձին հարկատեսակների դինամիկան: Երրորդ գծապատկերը ցույց է տալիս, որ տարբեր հարկատեսակներ տարբեր միտումներ են դրսևորում: Անուղղակի հարկերի, մասնավորապես ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հավաքագրման տեմպերի նկատելի անկում է գրանցվել: Չնայած դեռևս առկա որոշակի աճին, հարկահավաքության աճի տեմպը նվազում է: Սա մտահոգիչ է, քանի որ անուղղակի հարկերը սովորաբար արտացոլում են տնտեսական ակտիվությունը և սպառումը: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա անուղղակի հարկերը բավականին կրճատվել են, հավաքագրվող հիմնական հարկատեսակների մեջ այս պահին միայն եկամտահարկը չի կրճատվել։ Մյուս հարկերը՝ շահութահարկը, շրջանառության հարկը, ավելացված արժեքի հարկը, մաքսատուրքը կրճատվում են: Եկամտային հարկը դեռևս աճի միտում է ցուցաբերում, սակայն աճի տեմպը կայունացել է: Սա կարող է վկայել աշխատավարձերի աճի դանդաղման կամ աշխատատեղերի ստեղծման տեմպերի նվազման մասին: Շահութահարկի անկումը ցույց է տալիս երկրում առկա հիմնական խնդիրները՝ մասնավորապես կապիտալի արտահոսքը: Ինչպես նշել եմ նախկինում` Հայաստանն այս պահին ունի կապիտալի արտահոսք և ներհոսքի կրճատում: Նշենք նաև, որ 2021-2022 թվականներին կիրառված հատուկ պղնձի հանքաքարի արտահանման տուրքը, որը երրորդ գծապատկերում երևում է երևում պետական տուրքի կտրուկ աճով և անկմամբ։ Այս տուրքի արդյունքում ԶՊՄԿ ստիպված ընծայեց կառավարությանը իր բաժնետոմսերի 21.8 տոկոսը, որից հետո միայն այս տուքը հանվեց: Սա թեև կարճաժամկետում ավելացրեց պետական բյուջեի մուտքերը, սակայն երկարաժամկետում կարող է բացասաբար անդրադառնալ ոլորտի զարգացման վրա: Մաքսատուրքերի զգալի անկումը պայմանավորված է հատուկ գործոններով, որոնց կանդրադառնանք հաջորդ բաժնում: Գծապատկեր 3.
3. Ոսկու տարանցման գործոնը
2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիս Հայաստանը դարձել էր ռուսական ոսկու հիմնական տարանցման երկիրը: Ըստ մեր գնահատկանի 2024 թվականի առաջին 3 ամիսների կտռվածով Ռուսատանից ոսկու արտահանման 88.4% անցնում էր Հայաստանով: Այս ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր արտահանման 76%-ը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները: «Այստեղ խնդիրը նաև այն է, որ ոսկու մեծ քանակությունը՝ միլիարդավոր դոլարների հասնող, որը 2023-ի դեկտեմբերից մինչև 2024-ի մայիս անցավ Հայաստանի տարածքով և ապահովեց վերջին շրջանի տնտեսական աճը, արդեն դադարում է, իսկ պետությունը նույնպես որոշակի եկամուտներ ուներ։ Սա ևս մտահոգիչ է»: Այս արտակարգ իրավիճակը ժամանակավոր խթան հանդիսացավ Հայաստանի տնտեսության համար, սակայն միաժամանակ քողարկեց տնտեսության այլ ոլորտներում առկա խնդիրները: Ավանդական արտահանման ապրանքների ծավալները փաստացի նվազել են, ինչը մտահոգիչ է երկարաժամկետ տնտեսական աճի տեսանկյունից: Գծապատկեր 4.
4. Կառավարության հարկային քաղաքականությունը և դրա հետևանքները
Կառավարության՝ հարկահավաքությունը որպես հիմնական արդյունավետության ցուցանիշ (KPI) դիտարկելու մոտեցումը սկզբնապես դրական արդյունքներ է տվել: Այս մեթոդը աշխատում էր 2018, 2019 և 2020 թվականին, երբ բավականին մեծ քանակությամբ կազմակերպություններ դուրս եկան ստվերից և սկսեցին վճարել եկամտահարկ: Սակայն, այժմ այս մոտեցումը սկսել է հանգեցնել անցանկալի հետևանքների: Կառավարությունը, ձգտելով ապահովել հարկային մուտքերի շարունակական աճ, դիմում է նոր հարկատեսակների ներդրման կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացման: Օրինակ՝ քննարկվում է հիփոթեքային վարկերից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը կրկին հարկելու հնարավորությունը: Ըստ «Հետք»-ի հրապարակման, “Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը եկամուտ համարելու և հարկելու մասին քննարկումներ են սկսվել: Բացի այդ, 2025 թվականից շրջանառության հարկը 5-ից դառնալու է 10 տոկոս, իսկ ՏՏ ոլորտին տրամադրված հարկային արտոնությունները աստիճանաբար վերացվում են: ՏՏ ոլորտի զարգացումը խրախուսելու նպատակով տրամադրված հարկային արտոնությունների մի մասը 2024 թվականի սկզբին էր դուրս եկել, իսկ մյուս մասն էլ դուրս կգա 2025-ի սկզբին։ Այս մոտեցումը, սակայն, կարող է հակառակ արդյունք տալ: Տնտեսագիտության մեջ հայտնի Լաֆֆերի կորի գաղափարը ցույց է տալիս, որ հարկային բեռի շարունակական ավելացումը որոշակի կետից հետո կարող է հանգեցնել հարկային մուտքերի նվազման: Սա կարող է տեղի ունենալ, քանի որ բարձր հարկերը կարող են խթանել ստվերային տնտեսությունը կամ նվազեցնել տնտեսական ակտիվությունը: Գծապատկեր 5.
Եզրակացություն
Ներկայիս հարկային քաղաքականությունը զգալի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Կապիտալի արտահոսքը և ներդրումների կրճատումը մեծ մարտահրավեր են հանդիսանում երկրի տնտեսական աճի համար: Հայաստանի հարկային համակարգի և հարկահավաքության վերլուծությունը ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հարկահավաքությունը որպես կառավարության արդյունավետության հիմնական ցուցանիշ (KPI) դիտարկելու մոտեցումը, որը սկզբնապես դրական արդյունքներ էր տվել, այժմ սկսել է հանգեցնել անցանկալի հետևանքների: Հարկային մուտքերի աճի տեմպերի դանդաղումը, անուղղակի հարկերի հավաքագրման անկումը և կապիտալի արտահոսքը վկայում են, որ անհրաժեշտ է վերանայել ներկայիս հարկային քաղաքականությունը: Նոր հարկատեսակների ներդրումը կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացումը կարճաժամկետում կարող են ապահովել լրացուցիչ մուտքեր, սակայն երկարաժամկետում կարող են խոչընդոտել տնտեսական աճը և ներդրումների ներգրավումը: Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել այնպիսի ռազմավարական ոլորտների վրա, ինչպիսին է ՏՏ ոլորտը: Հարկային արտոնությունների վերացումը կարող է հանգեցնել մասնագետների արտահոսքի և ոլորտի մրցունակության անկման: Ապագայում կայուն տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ավելի հավասարակշռված հարկային քաղաքականություն: Այն պետք է միտված լինի ոչ միայն հարկային մուտքերի ավելացմանը, այլ նաև բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խրախուսմանը և տնտեսության դիվերսիֆիկացմանը: Պետք է նաև հաշվի առնել արտաքին գործոնները, ինչպիսին էր, օրինակ, Ռուսատանից կապիտալի, հետո նաև ոսկու տարանցումը, որը ժամանակավորապես բարելավեց տնտեսական ցուցանիշները: Սակայն նման արտաքին գործոնները չպետք է շեղեն ուշադրությունը երկարաժամկետ կայուն զարգացման անհրաժեշտությունից: Վերջապես, կարևոր է շարունակել մոնիթորինգի ենթարկել հարկային համակարգի արդյունավետությունը և ճկուն արձագանքել փոփոխվող տնտեսական իրավիճակներին: Միայն այս կերպ Հայաստանը կկարողանա հաղթահարել ներկայիս մարտահրավերները և ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ ու բարեկեցություն: tvyal.comՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/07/30 20:48
Հուլիսի 30-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/07/30 20:22
Հուլիսի 30-ի կարևոր լուրերը