Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Հուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝  իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.25 %: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2024թ․-ի մայիսի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 914,104 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 10,237 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 896,541 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 7,326 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 908,586 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 186,993 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 431,809 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են 378,957 մլն դրամ, իսկ այլ պարտատոմսերը` 52,851 մլն դրամ։ Կոլեկտիվ ներդրումային գործիքները կազմել են 293,135 մլն դրամ։ Սրանք կարող են ներառել բաժնետոմսեր, փայամասնակցություններ ինդեքսային և այլ ֆոնդերում,ինչպես նաև այլ փայամասնակցություններ: Այլ ակտիվները կազմել են 2,167 մլն դրամ։ Ընդամենը պարտավորությունները կազմել են 5,518 մլն դրամ։