2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Արմավիր քաղաքում

Փտր 3, 2025 15:32
56

IDBank-ն այսուհետ իր հաճախորդներին կընդունի նաև Արմավիր քաղաքում՝ Բանկի նորաբաց մասնաճյուղում։
Առցանց համակարգերի զարգացմանը զուգահեռ՝ IDBank-ը կարևորում է նաև հաճախորդների կյանքում ֆիզիկական ներկայությունը, նույնը գնահատում են նաև հաճախորդները։

«Մենք գիտենք, որ մեր շատ հաճախորդներ սիրում են սպասարկվել հենց մասնաճյուղերում, դրա համար փորձում ենք Հայաստանի ավելի շատ քաղաքներում ապահովել մեր ներկայությունը։ Նոր մասնաճյուղի հասցեն էլ ընտրել ենք՝ հաշվի առնելով Արմավիր քաղաքի մեր հաճախորդների բազմաթիվ հարցումները՝ այստեղ մասնաճյուղ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ այստեղ նույնպես մեր թիմը որակյալ ու բարձրորակ ծառայություններ կմատուցի հաճախորդներին», — ասաց IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանն ասում է, որ Արմավիր մասնաճյուղը հագեցած է հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով․ «Մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է օգնել հաճախորդներին՝ կատարել իրենց բոլոր գործարքները տեղում, բացի դա, մասնաճյուղում առկա է IDBanking 24/7 սպասարկման գոտի՝ հնարավոր դարձնելով անկանխիկ գործարքները արագ և մի քանի հպումով», — ասաց Արթուր Քոչարյանը։

IDBank-ի Արմավիր մասնաճյուղը գործելու է Հանրապետության փ. 14/5 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 17 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում, Հրազդանում և Արմավիրում։

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ շուրջ 23․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: