Բեքբոն բրենդինգը համաշխարհային Pentawards մրցանակաբաշխությունից վերադարձել է 10 մրցանակով
Լուրեր |
«Բեքբոն բրենդինգ» ընկերությունն աշխարհում դիզայնի ոլորտի օսկարը համարվող Pentawards մրցանակաբաշխությունից վերադարձել է 10 մրցանակով՝ ընդ որում, 1 պլատինե, 4 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե:
Հատկանշական է, որ 26 անվանակարգում ներկայացված 16 աշխատանքից 10-ն արժանացել են պարգևի: Պլատինե մրցանակը «unHIDE» ապրանքանիշի համար ստացվել է «Պրոֆեսիոնալ կոնցեպտ» անվանակարգում:
«Այս տարի Pentawards մրցանակաբաշխությանը Backbone Branding-ը պահպանեց գերազանցության իր դիրքը, ինչն արդեն գնահատվել էր Pentawards-ի պատմության մեջ դեռ միայն մեկ անգամ և հենց մեզ տրված բացառիկ ''Core Award'' մրցանակով»,-ասում է ընկերության հիմնադիր Ստեփան Ազարյանը: Նրա խոսքերով, 2 տարի անընդմեջ տարվա գործակալության կոչմանն արժանանալը, ամբողջ աշխարհից ստացված հազարավոր հայտերի հետ պայքարում նվաճված մրցանակները վկայում են Backbone Branding-ի՝ սահմաններ չճանաչող և կայուն ազդեցություն գործող ստեղծարարության ուժի մասին:
Ուշագրավ է, որ հանրահայտ այս մրցույթի շրջանակում դիզայնի ոլորտում մեծ հեղինակություն վայելող ժյուրիի 50 անդամի գնահատականին է ներկայացվել ավելի քան 2000 աշխատանք՝ աշխարհի շուրջ 60 երկրից: Ժյուրիի կազմում եղել են միջազգային հայտնի ընկերությունների՝ Microsoft, Pentagram, PUMA, Heineken, Nestle,Estée Lauder և այլն, դիզայն բաժինների ղեկավար կազմերը ներկայացնող հեղինակություններ:
Տեղեկացնենք, որ 2009 թ.-ից սկսած Բեքբոն բրենդինգը մատուցում է դիզայնի և բրենդինգի ծառայություններ հայկական և միջազգային շուկայի տարբեր ոլորտների հայտնի ընկերությունների՝ ‘’Royal Armenia’’, ‘’Grand Candy’’, ‘’Spayka’’, ‘’Galaxy Group’’, ‘’Time’’, ‘’Dalma’’, ‘’Sis Natural’’, ‘Ani’’, ‘’MBG’’, ‘’Tak makaron’’, ‘’Al Rumaiti’’ և այլն: Ընկերությունն աշխարհի դիզայներական 20 լավագույն կազմակերպությունների թվում 4-րդն է, միջազգային ամենահեղինակավոր մրցույթներում (“Pentawards”, “Red Dot”, “ADesign”, “ADC”, “Muse Award”, “Dieline”) արժանացել է ավելի քան 170 մրցանակի: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 28-ի կարևոր լուրերը
2026/03/28/ 22:01 -
5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
2026/03/28/ 18:13 -
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13 -
Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
2026/03/27/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․