Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները հոկտեմբերի 30-ի դրությամբ Շուկայի Տենդենցներ Համաշխարհային Ինդեքսներ • Dow Jones՝ -0.36% (42,233.05) • S&P 500՝ +0.16% (5,832.92) • S&P 500 ֆյուչերսներ՝ +0.15% • Nikkei 225՝ +1.16% (39,332) • KOSPI՝ -1.0% (2,591.60) • Shanghai Composite՝ -1.09% (3,250.75) Ապրանքային Շուկաներ • Ոսկի՝ $2785 / ունցիա • Brent նավթ՝ $71.6 / բարել • WTI նավթ՝ $67.7 / բարել ________________________________________________________________________________________________ Մակրոտնտեսություն Ճապոնիա Սեպտեմբերին գործազրկության մակարդակը նվազել է 2.5%-ից մինչև 2.4%: ԱՄՆ Սեպտեմբերին աշխատանքի շուկայում բացված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 7.44 մլն (-5.3% ամսական): ________________________________________________________________________________________________ Կորպորատիվ Նորություններ Boeing Boeing-ը ներգրավել է $21 մլրդ՝ բաժնետոմսերի և պարտատոմսերի վաճառքի միջոցով՝ ամրապնդելով իր ֆինանսական վիճակը: Ընկերությունը վաճառել է 112.5 մլն սովորական բաժնետոմս $143-ով՝ 7.7% զեղչով: Նաև վաճառվել են $5 մլրդ արժողությամբ փոխարկվող արտոնյալ բաժնետոմսեր: Ford Motor Ford-ի 3-րդ եռամսյակի զուտ շահույթը նվազել է 26%-ով՝ կազմելով $892 մլն: Սակայն, հասույթը աճել է 5%-ով՝ հասնելով $46.2 մլրդ: Խմբագրված EBIT ցուցանիշը կազմել է $2.55 մլրդ (+16%): Alphabet Inc. Alphabet-ը 3-րդ եռամսյակում զուտ շահույթը ավելացրել է 34%-ով՝ մինչև $26.3 մլրդ, իսկ հասույթը՝ 15%-ով, հասնելով $88.27 մլրդ: Google-ի գովազդային եկամուտները աճել են 10.4%-ով՝ կազմելով $65.85 մլրդ: Cube Invest