Հնդկաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահի հետ
Թափոնների կառավարման ոլորտը Հայաստանում արդիականացվում է. դիտեք՝ ABnews.am կայքում
Դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա
Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ով
Հայաստանում քննարկում են ԵՄ անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորությունը․ Փաշինյան
Volkswagen-ի ղեկավարը հայտարարել է «աննախադեպ ճգնաժամ» ամբողջ եվրոպական ավտոարդյունաբերության համար
Տիեզերքում գործող արբանյակների երկու երրորդը հսկվում է Իլոն Մասկի կողմից
Վրաստանում ՀԿ-ները պետբյուջեից 2 անգամ ավելի շատ գումար կստանան, քան՝ դոնորներից
Ճապոնիայում զբոսաշրջության աճը խնդիր է դարձել քարտային վճարումներ մշակող ընկերությունների համար
Լիցենզավորման և հավաստագրման համար մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ ներկայացված հայտերը կդիտարկվեն նաև հաջորդող օրերին
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սկոպյե
Եվրոպայում դպրոցներում հեռախոսի արգելքը մեծ թափ է հավաքում
Շառլ Ազնավուրի կինեմատոգրաֆիկ ճանապարհորդությունը՝ Երևանի սրտում. Կարապի լճում ցուցադրվում են Ազնավուրի դերակատարումով ֆիլմեր
ՀՀ դպրոցականներն 1-ական արծաթե և բրոնզե մեդալի են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում
Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով․ Փաշինյան
Էներգետիկայի ոլորտում Բուլղարիան կհամագործակցի Գերմանիայի և Հունաստանի հետ
Հայաստանի բյուջեի եկամուտները և հարկային ցուցանիշների դինամիկան․ 2024թ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Պլաստիկով աղտոտվածության մակարդակով Հնդկաստանը աշխարհում առաջատարն է
2023-ին Ֆրանսիայում սպառված ծխախոտի ավելի քան 40%-ը վաճառվել է սև շուկայում

Նոր կարգավորումներ՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակներում․ ՊԵԿ

Օգս 30, 2024 14:56
33
ADS

Օգոստոսի 19-ից նվազեցվել է ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների արտոնության շեմը․ Ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ:

Արտոնության շեմի նվազեցումը, սակայն չի վերաբերում ներմուծվող անձնական օգտագործման օգտագործված ապրանքների չափաքանակներին, որոնց համար արժեքային և քանակային չափորոշիչներ սահմանված չեն, բայց անձնական օգտագործման օգտագործված ապրանքների համար այդպիսին դիտարկվելու որոշակի չափորոշիչներ սահմանված են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի 2017  թվականի 107 որոշմամբ:

Անձնական օգտագործված ապրանքներ են համարվում ուղևորության ընթացքում և նշանակման վայրում օգտագործման նպատակով ակնհայտ օգտագործման նշաններ ունեցող ապրանքները (մաշվածությունը, հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի  բացակայությունը և այլն): Հաշվի է առնվում  նաև սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ԵԱՏՄ սահմանը հատելու հաճախականությունը։

Ցամաքային սահմանահատումներով անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն։

Մեկնաբանություն