Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ և սահմանվել 7.25 %: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.75 % Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.75 % Այսօր՝ ժամը 14։00-ին, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը կանցկացվի և կհեռարձակվի ուղիղ եթերով՝ ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով: