Վրաստանն արդեն 100 մլն դոլարի միրգ և բանջարեղեն է արտահանել Ռուսաստան
«Կայուն խաղաղության բանաձևը». Իսպանիա-Կատալոնիա. դիտեք ABNews.am կայքում
4․401.021 դրամ՝ Հայաստանի մանուկներին․ հաջորդ շահառուն «Armenia Tree Project»-ն է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ի՞նչ է փոխվելու հարկային համակարգում և տրանսպորտում. մանրամասներ կառավարության նիստից՝ ABNews.am կայքում
Թրամփի հաղթանակը ռեկորդային 64 մլրդ դոլարի եկամուտ է բերել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց. Bloomberg
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի հոկտեմբեր ամսվա տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իլոն Մասկի կարողությունն աճել է 26,5 մլրդ դոլարով
Ինչպես է ձևավորվում պետական ծախսերի բաշխումը ոլորտների միջև. 2024թ. հունվար-սեպտեմբեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 10.7%-ով
2024թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3.0%-ով
Ոլորտներ, որտեղ կանայք և տղամարդիկ չեն ստանում հավասար աշխատավարձ. աշխատաշուկայի վերլուծություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի կառավարության հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության դինամիկան 2024-ի հունվար-սեպտեմբերին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու է Հայաստանը մեծացնում ներքին պարտքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը 9 ամսում ստացել է 1,1 հազար տոննա մարդասիրական օգնություն՝ 79,6 մլն դոլար արժողությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիթքոյնը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ հասնելով պատմական առավելագույնին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես է Հայաստանը նախատեսում սահմանափակել պետական պարտքը՝ աճին զուգահեռ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում ծնելիությունը 9 ամսում նվազել է 7,2%–ով
Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է 7.9%-ով

Evoca-ն՝ Project Management Awards 2024-ի գլխավոր գործընկեր

Հկտ 29, 2024 19:18
17
ADS

PMI-ն առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է Project Management Awards 2024-ը, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Մատենադարանում։

Նախագծերի կառավարման առաջին մրցանակաբաշխությունը Հայաստանում տեղի կունենա նոյեմբերի 3-ին Մատենադարանում Նախագծերի կառավարման ինստիտուտի կողմից։

Տարբեր ոլորտների նախագծերի կառավարիչներ հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ձեռքբերումները և արժանանալու հատուկ մրցանակների իրենց մասնագիտական ներդրումների համար։

Միջոցառման գլխավոր հյուրն է PMI խորհրդի նախագահ LuAnn Piccard-ը, ոլորտի մասնագետներ և խոսնակներ, որոնք կխոսեն նախագծերի կառավարման ապագայի, նորարարությունների, առաջնորդության մասին և կկիսվեն իրենց տարիների փորձով։ Նշենք նաև, որ Project Management Awards 2024-ի ժյուրիի կազմում կլինի Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

«Project Management Awards-ը PMI Armenia-ի հերթական կարևոր նախաձեռնությունն է: Evocabank-ը՝ որպես նախագծերի կառավարման ոլորտի գործընկեր, շարունակական աջակցություն է ցուցաբերում նման նորարար գաղափարներին: Այս անգամ ևս մենք միջոցառման գործընկերն ենք և կտրամադրենք հատուկ մրցանակ` յուրահատուկ, նորարար և թվային project manager-ի»,— իր խոսքում նշել է Տաթևիկ Խաչատրյանը։

Project Management Awards-ը կմիավորի ոլորտի մասնագետներին, ղեկավարներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են նախագծերի կառավարումով։

Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերն են՝

  • Project Manager of the Year
  • Project Manager for Social Impact
  • Project Manager for Innovation
  • Project Manager for Sustainability

Մրցանակաբաշխության հայտերը կարող եք լրացնել մինչև հոկտեմբերի 30-ը հետևյալ հղումով։

Evocabank-ը կարևորում ու առաջնահերթություն է տալիս կրթությանը, անձնային ու կարիերայի աճին՝ հաճախակի հովանավորելով նմանատիպ նախագծեր:

Մեկնաբանություն