Հայաստանի հյուրըկալության սառչում․ ծառայությունների արտահանման ուսումնասիրություն   Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման ուսումնասիրության համար օգտագործվել է ՀՀ վճարային հաշվեկշռի եռամսյակային տվյալները: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառությունը զգալի անկում է ունեցել՝ հիմնականում պայմանավորված զբոսաշրջային ծառայությունների արտահանման և ներմուծման նվազմամբ։ 2021 և հատկապես 2022 թվականին առկա են ծառայությունների առևտրաշրջանառության վերականգնողական աճ, որը շարունակվել է մինչև 2023 թվականի չորրորդ եռամսյակը։ 2023 թվականի չորրորդ եռամսյակում արդեն գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը կրճատվել է։ Գծապատկեր 1. Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել։ Ինչպես երևում է, Հայաստանի 2023 թվականի ծառայությունների արտահանման հիմնական ոլորտներն են եղել ճանապարհորդությունը և ՏՏ ծառայությունները՝ համապատասխանաբար 3 մլրդ և 1 մլրդ դոլարի, որոնք կազմել են 2023 թվականի ծառայությունների արտահանման համապատասխանաբար 53.5 և 19.1 տոկոսը։ Այս ծառայությունների 2022-23 թվականների աճը ապահովել է նաև մեր տնտեսական աճի զգալի հատվածը։ Ծառայությունների կրճատման տենդենցը, որը կարող է շարունակվել 2024 թվականին, մտահոգիչ է հատկապես ընթացիկ հաշվեկշռի և բյուջեի մասին oրենքով պլանավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։ Երկուս ու կես տարի վերականգնողական և կտրուկ աճից հետո 2023-ի 4-րդ եռամսյակից գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը և ներմուծումը կրճատվել են։ 2023 թվականի չորրորդ եռամսյակի հարաբերակցությունը երրորդ եռամսյակին ցույց է տալիս, որ տուրիստական կամ ճանապարհորդական ծառայությունները կրճատվել են գրեթե 2 անգամ՝ 42.6 տոկոսով, չնայած որ տարեկան կտրվածքով տուրիստական ծառայությունների արտահանումը աճել է 23.3 տոկոսով՝ հասնելով 3 մլրդ դոլարի։ Այսինքն տուրիստները 2023-ին Հայաստանում գնել են 3 մլրդ դոլարի տուրիստական ծառայություններ։ 2023-ի աճը հիմնականում ձևավորվել էր առաջին 3 եռամսյակների շարունակական աճի հաշվին։ Նշենք նաև, որ 2022 թվականին ծառայությունների արտահանումը աճել է ավելի քան 3 անգամ՝ հիմնականում ի հաշվի հետհամաճարակային վերականգնման աճի և ռուսական տուրիստների և ռելոկատների մեծ քանակությամբ ավելացմամբ։ Աղյուսակ 1.
Հայաստանի ծառայությունների արտահանման միտումը 2018-2023
միլիոն ԱՄՆ դոլար
Ծառայության անվանումը 2018 2019 2020 2021 2022 2023 2023 Q4*
Ճանապարհորդություն
մլն $ աճ
1 329.0 10.4%
1 528.0 15.0%
287.3 -81.2%
784.2 172.9%
2 439.1 211.0%
3 009.3 23.4%
-42.6%
ՏՏ, հեռահաղորդակցություն
մլն $ աճ
235.8 11.4%
261.7 11.0%
328.5 25.5%
382.4 16.4%
711.4 86.0%
1 074.0 51.0%
-8.7%
Տրանսպորտ
մլն $ աճ
256.3 10.7%
275.4 7.4%
232.4 -15.6%
304.4 31.0%
585.2 92.2%
895.8 53.1%
70.4%
Շինարարություն
մլն $ աճ
191.1 -7.7%
178.1 -6.8%
77.7 -56.4%
86.1 10.9%
104.2 21.0%
87.5 -16.1%
-19.2%
Այլ գործնական ծառայություններ
մլն $ աճ
45.9 -6.1%
43.2 -5.7%
42.4 -2.0%
36.2 -14.6%
56.0 54.7%
65.6 17.2%
-7.5%
Այլ կողմերին պատկանող նյութական ռեսու…
մլն $ աճ
35.5 67.1%
27.2 -23.3%
36.8 35.0%
41.0 11.6%
111.0 170.3%
200.2 80.5%
-38.1%
Պետական ապրանքներ և ծառայություններ
մլն $ աճ
44.5 7.9%
45.5 2.2%
33.2 -27.0%
37.3 12.4%
38.2 2.3%
34.2 -10.5%
-7.5%
Ապահովագրություն և կենսաթոշակային ծառ…
մլն $ աճ
28.0 8.3%
31.5 12.2%
28.7 -8.8%
34.7 21.0%
61.1 76.1%
77.0 26.0%
18.8%
Ֆինանսական ծառայություններ
մլն $ աճ
14.4 45.9%
19.0 32.2%
19.1 0.5%
14.2 -26.0%
198.3 1 301.1%
158.9 -19.8%
0.3%
Անձնական, մշակութային և զվարճանքի ծառ…
մլն $ աճ
19.0 0.6%
19.3 1.8%
10.3 -46.5%
11.1 7.7%
11.4 2.5%
11.7 2.1%
-6.5%
Տեխնիկական սպասարկման և վերանորոգման …
մլն $ աճ
2.8 -0.1%
4.7 72.5%
3.0 -37.6%
3.5 19.1%
4.5 26.9%
5.2 15.8%
-2.5%
* 2023 Q4 - 2023 թվականի չորրորդ եռամսյակի հարաբերակցությունը երրորդ եռամսյակին
Author: Aghasi Tavadyan | tvyal.com | tavadyan.com | Data Source: armstat.am
Ինչպես երևում է առաջին աղյուսակից 2023 թվականի չորրորդ եռամսյակում կրճատման միտում ունեն բոլոր ծառայությունների արտահանումը, բացառությամբ տրանսպորտային և կենսաթոշակային ծառայությունների։ Ֆինանսական ծառայությունները 2023 թվականի 4-րդ եռամսյակում չնչին աճ են ցուցաբերել՝ չնայած տարվա կտրվածքով ֆինանսական ծառայությունները կրճատվել են 19.8 տոկոսով։ Նշենք նաև, որ 2022 թվականին ապրանքների և ծառայությունների արտահանման 43 տոկոսը ծառայություններն են եղել, 2023-ին այդ ցուցանիշը իջել է մինչև 39.8 տոկոս։ Գծապատկեր 2.

Դիտարկենք նաև 2020 թվականի ծառայությունների արտահանման և ներմուծամն անկումը։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանում ծառայությունների արտահանման և ներմուծման ցուցանիշների վրա։ 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառության զգալի անկում է գրանցվել, ընդ որում՝ ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ցուցանիշների։ 2020թ. ծառայությունների ներմուծումը նվազել էր 61,3%-ով՝ 2485 մլն ԱՄՆ դոլարից իջնելով 961 մլն ԱՄՆ դոլարի։ Ծառայությունների արտահանումը նվազել էր 55,9%-ով՝ 2402 մլն ԱՄՆ դոլարից հասնելով մինչև 1060 մլն ԱՄՆ դոլար։ Առևտրաշրջանառության էական նվազումը առաջին հերթին պայմանավորված է եղել զբոսաշրջային ծառայությունների արտահանման և ներմուծման կտրուկ կրճատմամբ։ Զբոսաշրջության ոլորտը, որը զգալիորեն նպաստում է ծառայությունների առևտրին, 2020 թվականին համավարակի պատճառով լուրջ հետընթաց ապրեց։ Գրանցվել է զբոսաշրջային ծառայությունների և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալների զգալի անկում՝ արտահանումը 2020 թվականին նվազել է 82,0%-ով, իսկ ներմուծումը 84,5%-ով: Այս թվերը ընդգծում են ծառայությունների առևտրի ոլորտի մեծ կախվածությունը զբոսաշրջությունից: Ծառայությունների առևտրաշրջանառության անկման մեկ այլ ուշագրավ կողմը տրանսպորտային ծառայությունների ներմուծման կրճատումն էր: 2020 թվականին գրանցվեց 36.3% անկում: Գծապատկեր 3.   Չնայած 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառության զգալի անկմանը, 2021 և 2022թ. առկա է ծառայությունների ներմուծման և հատկապես արտահանման զգալի վերականգնողական աճ։ Ինչպես երևում է առաջին աղյուսակից, Հայաստանում ծառայությունների արտահանումը 2022թ. աճել է գրեթե 3.5 անգամ: 2022 թվականին ծառայությունների արտահանումը կազմել է 4,2 մլրդ դոլար՝ զբոսաշրջային ծառայություններ՝ 58,4%, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 17,0%, տրանսպորտային ծառայություններ՝ 13,4%, շինարարական ծառայություններ՝ 2,5%։ 2021 թվականին ծառայությունների արտահանումը կազմել է 1,7 մլրդ դոլար՝ զբոսաշրջային ծառայություններ՝ 45,2%, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 22,0%, տրանսպորտային ծառայություններ՝ 17,5%, շինարարական ծառայություններ՝ 5,0%։ Ինչպես երևում է երրորդ գծապատկերից, Հայաստանը ավելի շատ ներմուծում է տրանսպորտային ծառայություններ, քան արտահանում: Տրանսպորտային ծառայությունների հաշվեկշիռը Հայաստանում պակասուրդային է: Այս ցուցանիշը կոռելացված է ապրանքների ներմուծման և արտահանման հետ: Tvyal.am