Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները նոյեմբերի 27-ի դրությամբ 1. Շուկայի Տենդենցներ Համաշխարհային Ինդեքսներ • Dow Jones՝ +0.28% (44,860.31) • S&P 500՝ +0.57% (6,021.60) • S&P 500 ֆյուչերսներ՝ -0.01% • Nikkei 225՝ -0.78% (38,111) • KOSPI՝ -0.68% (2,503.30) • Shanghai Composite՝ +1.15% (3,297.36) Ապրանքային Շուկաներ • Ոսկի՝ $2642.5 / ունցիա • Brent նավթ՝ $72.8 / բարել • WTI նավթ՝ $68.7 / բարել 2. Մակրոտնտեսություն  ԱՄՆ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 10%-անոց մաքսատուրքերի սահմանման մասին: Կանադայից և Մեքսիկայից ապրանքների համար նախատեսվում են 25%-անոց մաքսատուրքեր, որոնք կարող են հաստատվել 2025 թ. հունվարի 20-ի ինաուգուրացիայից հետո: Հոկտեմբերին ԱՄՆ-ում շինարարական թույլտվությունները նվազել են 0.4%-ով՝ հասնելով 1.42 մլն: Նոր տների վաճառքը նվազել է 17.3%-ով՝ կազմելով 610,000 միավոր: 3. Կորպորատիվ Նորություններ Boeing ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերը կնքել է $2.4 մլրդ արժողությամբ պայմանագիր Boeing-ի հետ՝ 15 KC-46 Pegasus ինքնաթիռների արտադրության համար: Ինքնաթիռները կպատրաստվեն մինչև 2028 թ. հունիս: Qualcomm և Intel Qualcomm-ը հրաժարվել է Intel-ի ձեռքբերման մտադրությունից՝ պայմանավորված գործարքի հետ կապված բարդություններով: Սակայն, Qualcomm-ը կարող է դիտարկել Intel-ի բաժնետոմսերի ձեռքբերումը կամ հետագայում վերադառնալ այս գործարքին: Cube Invest