Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության 737 միլիոն դոլարի բաժնետոմսերը
ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն

Evoca-ն՝ The Science of Leadership կոնֆերանսի գործընկեր

Սպտ 27, 2024 15:38
146

Հոկտեմբերի 4-ին Սարդարապատում տեղի կունենա The Science of Leadership կոնֆերանսը, որի գործընկերն է Evoca-ն։

Ոչ թե պարզապես սովորել՝ ի՞նչ է առաջնորդությունը, այլ կիրառել այն։

Եթե մասնակցել ես Cascade People & Business-ի կողմից կազմակերպված կոնֆերանսներից գոնե մեկին, գիտես, որ այնտեղ ոչ միայն սովորում ես, այլ ձեռք ես բերում փորձ՝ այն կիրառելու։

Evoca-ն եղել է 2021թ․-ին անցկացված The Symphony of Leadership կոնֆերանսի գլխավոր հովանավորը, ինչպես նաև 2023թ․-ին անցկացված The Nature of Leadership կոնֆերանսի Keynote Speaker Joni Peddie-ի ելույթի գործընկերը։

12 տարվա ընթացքում կոնֆերանսն իր շուրջն է համախմբել միջազգային հայտնի խոսնակների և ավելի քան 3500 մասնակցի շուրջ 40 երկրից։ Այս տարվա թեման է «The Science of Leadership», որը կենտրոնանալու է անընդհատ փոփոխվող աշխարհում մեզ անվերջ հետապնդող մարտահրավերների վրա, որտեղ մարդկային ուղեղը պետք է օգտագործի AI-ն՝ ավելի լավ արդյունքների և ավելի արդյունավետ առաջնորդության համար:

Այս տարի կոնֆերանսի մասնակիցներին սպասվում է՝

  • 3 գլխավոր խոսնակի ելույթ,
  • 2 սեսիա ձեր ընտրությամբ,
  • ամբողջ օրվա սնունդ՝ ներառյալ գալա ընթրիք
  • խմիչքներ և կոկտեյլներ,
  • նեթվորքինգ և թիմային ծրագրեր,
  • էքսպո և տուր թանգարանում,
  • անվճար shuttle ավտոբուսներ (քաղաքի կենտրոնից մինչև միջոցառման վայր և հակառակ ուղղությամբ)

3 գլխավոր խոսնակներն են՝

  1. Nadia Ait
  2. Ahmed Adel
  3. Igor Khalatian

Նրանց ելույթից հետո միասին կպարզենք՝ ինչպե՞ս կարող է AI-ն փոխել խաղի կանոնները ու այլևս երբեք աշխարհին նույն կերպ չենք նայի։

Այսպիսով, AI դարաշրջանում դուք կհասկանաք, թե ինչո՞ւ է հուզական և ոչ խոսքային ինտելեկտի զարգացումն այդքան կարևոր, կկարողանաք կատարել չոր ընտրություն և գեներացնել նոր գաղափարներ, կծանոթանաք արհեստական ինտելեկտի այնպիսի գործիքների հետ, որոնք հեղափոխում են առաջնորդության վերաբերյալ մեր ընկալումները։

Սպասում ենք բոլորիդ հոկտեմբերի 4-ին Սարդարապատում The Science of Leadership կոնֆերանսին՝ միասին կիսելու ոլորտում լավագույնների գիտելիքներն ու փորձը։

Evocabank-ը, լինելով նորարար և թվային Բանկ, շարունակաբար ներդրումներ է կատարում կրթության և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ երիտասարդության համար ստեղծելով մեծ հնարավորություններ։