2024-ի առաջին կիսամյակում Հայաստանի առևտրաշրջանառությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները
Լուրեր |
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ճշտված տվյալների 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 95 տոկոսով՝ կազմելով 20 մլրդ 424.5 մլն ԱՄՆ դոլար։
Հուլիսին՝ հունիսի համեմատ, առևտրաշրջանառությունը կրճատվել է 1.9 տոկոսով, սակայն նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 35.3 տոկոսի աճ: 2024 թվականի հուլիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 995.6 մլն դոլար:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանումը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2 անգամ՝ հասնելով 8 մլրդ 738.7 մլն դոլարի: Հուլիսին արտահանումը կրճատվել է 5.7 տոկոսով՝ կազմելով 811.6 մլն դոլար, բայց նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 42.8 տոկոսով:
Ներմուծումը 2024 թվականի առաջին 7 ամիսներին 79.1 տոկոսով գերազանցել է 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 11 մլրդ 685.8 մլն դոլար: Հուլիսին՝ հունիսի համեմատ, ներմուծումը աճել է 0.8 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 184 մլն դոլար, և նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը գերազանցվել է 30.7 տոկոսով:
Հունվար-հուլիս ամիսներին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 394.94 դրամ, իսկ հուլիսին՝ 388.07 դրամ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/27 22:00
Մարտի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/03/27 19:19
Մարտի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13 -
Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
2026/03/27/ 16:52 -
Քննարկվել է ԱՄՀ հետ համագործակցության ընթացքն ու հետագա ծրագրերը
2026/03/27/ 16:48 -
Ռումինիայում կանխատեսում են հացի գնի աճ․ Իրանի հակամարտության հետևանքները
2026/03/27/ 16:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․