PIN կոդի սահմանում ու փոփոխություն Converse Mobile-ում. Կոնվերս Բանկը նորարարական առաջարկով է հանդես եկել Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ վճարային քարտի PIN կոդը փոխելու կարիք են ունենում. ոմանք մոռանում են գործող կոդը, մյուսներն էլ անհանգստանում են, որ այն հասանելի է դարձել ուրիշների: Այս մտահոգությունը անհիմն չէ: Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 2023թ.-ին՝ 2021թ.-ի համեմատ, կիբերհանցագործությունների դեպքերն աճել են երկու անգամ: Հանցագործությունների զգալի մասը բաժին է ընկել բանկային քարտերով խարդախություններին. մարդիկ գումար են կորցրել, քանի որ նրանց քարտի տվյալները ինչ-ինչ պատճառներով հասանելի են դարձել երրորդ անձանց: Ֆինանսների անվտանգության տեսանկյունից անչափ կարևոր է, որ քարտապանները, անհրաժեշտության դեպքում, կարողանան արագ հասանելիություն ստանալ քարտի PIN կոդի փոփոխման գործիքակազմին:  Converse Mobile-ում արդեն հնարավոր է փոխել քարտի PIN կոդը  Կոնվերս Բանկը ձգտում է հաճախորդներին առաջարկել թվային տիրույթում բանկային լավագույն փորձառությունը, այդ թվում՝ ապահովել վճարային քարտերի օգտագործման առավելագույն հարմարավետություն: Հաշվի առնելով հաճախորդների զարգացող կարիքները, Կոնվերս Բանկը Մոբայլ հավելվածում ներդրել է նորարարական հնարավորություն: Այսուհետ քարտի PIN կոդը փոխելու համար Բանկ այցելելու կամ բանկոմատներին մոտենալու կարիք չկա, բավարար է.
  • Մուտք գործել Converse Mobile
  • Ընտրել քարտը
  • Մուտք գործել «Սահմանել PIN կոդ» 
  • Մուտքագրել նոր PIN կոդ
  • Հաստատել
Մի քանի վայրկյան, մի քանի հպում, և Դուք կարող եք ոչ միայն փոխել քարտի PIN կոդը, այլև ակտիվացնել նոր ստացած կամ վերաթողարկված քարտը՝ սահմանելով PIN կոդ, ինչը նորություն է հայկական շուկայում: Converse Mobile-ը վճարային քարտեր պատվիրելու և կառավարելու հարմարավետ ու անվտանգ հարթակ է Ակտիվացնելով Converse Mobile հավելվածը՝ Դուք կարող եք անվտանգ միջավայրում. - Պատվիրել տարբեր արժույթներով վճարային քարտեր, այդ թվում՝ թվային քարտեր - Ակտիվացնել քարտերը - Կատարել քարտային գործարքներ - Կառավարել Visa քարտերով բաժանորդագրությունները - Գործարքների արդյունքում կուտակել Կոնվերս միավորներ և փոխանակել նվերներով Քարտերի տրամադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010-511-211: Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: