Ներդրումային ոլորտն այսօր 26.04.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
2024 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսական ցածր գնահատակի հետ կապված ամերիկյան ինդեքսները երեկ նվազեցին՝ Dow Jones Industrial Average-ը նվազել է 0,98%-ով հասնելով 38085,8 կետի։ S&P 500-ը նվազել է 0,46%-ով հասնելով 5048,42 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները այսօր վերականգնվում են 0,22 -ով։
Ճապոնական Nikkei 225-ը աճում է 0,84%-ով հասնելով 379430,50 կետի, կորեական KOSPI-ն աճում է 1,05% մինչև 2655,48 կետի, չինական Shanghai Composite-ը աճում է 1,12%-ով հասնելով 3086 կետից բարձր:
Մակրոէկոնոմիկա
1․ Գործազրկության նպաստի նախնական դիմումների թիվը ակնկալվածից ավելի լավ է ստացվել և կազմել է 207 հազար։
2․ ԱՄՆ-ում ՀՆԱ-ի եռամսակային դինամիկան սպասվածից ավելի վատ է։ 2024 թվականի առաջին եռամսյակի գնահատումը տարեկան կտրվածքով կազմել է 1,6%, սպասված 2,5%-ի փոխարեն։
3. Թուրքիայի Կենտրոնական բանկը, ինչպես և սպասվում էր, որոշել է հիմնական տոկոսադրույքը պահել տարեկան 50% մակարդակում։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկին աճում է 0,30%-ով և մեկ ունիցայի դիմաց վաճառվում $2339-ով։ Արդյունքների համաձայն նավթային գնանշումները բարձրացել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց գտվում է $89,5-ից բարձր, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $84-ից մի փոքր բարձր է։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Աշխարհի խոշորագույն հանրային առևտրով զբաղվող հանքարդյունաբերական՝ BHP Group ընկերությունը գնման առաջարկ է արել իր մրցակից՝ Anglo American ընկերությանը, գնահատելով նրան $38,8 մլդ։ Եթե ընկերությունները համաձայնության գան, գործարքի արդյունքում կստեղծվի աշխարհի ամենամեծ պղնձի արդյունաբերողը։ Այս ֆոնին հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր է ընկերությունների միաձուլումների աճ։ Ավստրալական BHP Group-ն առաջարկում է BHP-ի 0,7097 բաժնետոմսեր Anglo American-ի մեկ բաժնետոմսի դիմաց։ Այդպիսով Anglo American-ի մեկ բաժնետոմսը գնահատվում է $31,4՝ ներառյալ 31% հավելավճար։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/27 19:19
Մարտի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/27 17:13
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
-
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13 -
Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
2026/03/27/ 16:52 -
Քննարկվել է ԱՄՀ հետ համագործակցության ընթացքն ու հետագա ծրագրերը
2026/03/27/ 16:48 -
Ռումինիայում կանխատեսում են հացի գնի աճ․ Իրանի հակամարտության հետևանքները
2026/03/27/ 16:46 -
Կապանում գազամատակարարումը դադարեցվել է․ գազատար է վնասվել
2026/03/27/ 16:44 -
Կեղծ արձանագրություն և ոչ թարմ ձվեր «Արզնի»-ի արտադրանքում. ՍԱՏՄ-ը բացահայտել է խախտումներ
2026/03/27/ 16:38 -
Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/27/ 16:33
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․