Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 26-ի դրությամբ 1. Շուկայի տենդենցներ  Համաշխարհային ինդեքսներ ԱՄՆ շուկայում չորեքշաբթի օրը առևտուր չի իրականացվել՝ Կաթոլիկ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: • Nikkei 225` + 1,39% (39578) • KOSPI` - 0,07% (3395,67) Ապրանքային շուկաներ • Ոսկի`$2625,0 /ունցիա • Brent նավթ`$73,6/ բարել • WTI նավթ՝ մոտ $70,1/բարել 2. Մակրոտնտեսություն Ըստ «Ռոսստատ»-ի տվյալների՝ 2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանում բնական գազի արդյունահանումը կազմել է 61,7 մլրդ մ³, ինչը 6%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում գազի արդյունահանումը կազմել է 620,5 մլրդ մ³՝ տարեկան 8% աճով։ Ռուսաստանի Դաշնությունում արդյունաբերական արտադրության ծավալն 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 4,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միայն նոյեմբեր ամսվա արդյունքներով աճը կազմել է 3,7%՝ տարեկան կտրվածքով։ 3. 2024 թվականի արդյունքներով անհատական համակարգիչների (ԱՀ) և պլանշետների համաշխարհային մատակարարումները, ըստ International Data Corporation հետազոտական ընկերության, կաճեն 3.8%-ով՝ հասնելով 403.5 մլն միավորի։ Ընդ որում, սեղանի համակարգիչների, նոութբուքների և աշխատասեղանային կայանների վաճառքը կաճի ընդամենը 0.8%-ով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ պլանշետների շուկան կարձանագրի ավելի նշանակալի աճ՝ 9.8%։ 2025 թվականին մասնագետները կանխատեսում են ԱՀ շուկայի 4.3% տարեկան աճ։ 4. Visa-ի վերլուծական ստորաբաժանման Retail Spend Monitor զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում նոյեմբերի 1-ից սկսած 7 շաբաթվա ընթացքում մանրածախ վաճառքները աճել են 4.8%-ով՝ տարեկան կտրվածքով։ Նույն ժամանակահատվածում առցանց վաճառքները աճել են 7.1%-ով՝ նախորդ տարվա համեմատ։ Cube Invest