Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները հոկտեմբերի 24-ի դրությամբ Շուկայի Տենդենցներ Համաշխարհային Ինդեքսներ • Dow Jones՝ -0.96% (42,514.95) • S&P 500՝ -0.92% (5,797.40) • S&P 500 ֆյուչերսներ՝ +0.26% • Nikkei 225՝ +0.26% (38,177) • KOSPI՝ -0.28% (2,592.45) • Shanghai Composite՝ -0.69% (3,280.18) Ապրանքային Շուկաներ • Ոսկի՝ $2732 / ունցիա • Brent նավթ՝ $75.7 / բարել • WTI նավթ՝ $71.5 / բարել ________________________________________________________________________________________________ Մակրոտնտեսություն ԱՄՆ 30-ամյա հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը շաբաթվա ընթացքում մնացել է 6.52%: Սեպտեմբերին երկրորդային անշարժ գույքի շուկայի վաճառքները կազմել են 3.84 մլն միավոր (-1% ամսական կտրվածքով): Կանադա Կանադայի բանկը նվազեցրել է տոկոսադրույքը 50 բազիսային կետով՝ հասցնելով 3.75%-ի: ________________________________________________________________________________________________ Կորպորատիվ Նորություններ Freeport-McMoRan Ընկերության 3-րդ եռամսյակի հասույթը աճել է 16.5%-ով՝ կազմելով $6.79 մլրդ: 9 ամսվա ընթացքում հասույթը կազմել է $19.7 մլրդ (+16.4%), իսկ զուտ շահույթը՝ $1.6 մլրդ: Դրամական միջոցները կազմել են $5 մլրդ, իսկ պարտքը՝ $9.7 մլրդ: Ընկերությունը ակնկալում է, որ պղնձի պահանջարկը կաճի նոր տվյալների կենտրոնների շինարարության շնորհիվ: Boeing Boeing-ի եռամսյակային հասույթը կազմել է $17.8 մլրդ (-1.4%), իսկ 9 ամսվա հասույթը՝ $51.3 մլրդ (նախորդ տարվա $55.8 մլրդ-ի դիմաց): Զուտ վնասը եռամսյակում կազմել է $6.2 մլրդ, իսկ 9 ամսվա ընթացքում՝ $8 մլրդ: Ազատ դրամական հոսքը բացասական է՝ -$2 մլրդ: Ընկերության պատվերների պորտֆելը կազմում է $428 մլրդ, ներառյալ 5400+ ինքնաթիռ: Cube Invest