Այսուհետ կգործի կառուցապատման թույլտվությունների համար աջակցության նոր ձևաչափեր urban.e-gov.am հարթակում
Լուրեր |
Այսուհետ կգործի urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ։
Յուրաքանչյուր աշխատանքային օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն, խորհրդատվական հանդիպումներ կկազմակերպվեն «VX Soft» ընկերության համակարգիչներով հագեցած գրասենյակում ( հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)):
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» դաշտում ստեղծված բաժնում ( https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info )։
Բացի այդ, հնարավոր կլինի ստանալ խորհրդատվություն նաև հեռավար եղանակով։ Այդ նպատակով urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» բաժնում ստեղծվել է «Տեսազանգով կառուցապատման թույլտվությունների հարցերով տեխնիկական խորհրդատվության տրամադրում» դաշտը ( https://urban.e-gov.am/hy/service/zoom_calls/info ), որի միջոցով անհրաժեշտ է ամրագրել տեսազանգ՝ ըստ ժամանակացույցի, ապա էլեկտրոնային փոստին եկած հղումով ստանալ առցանց խորհրդատվություն։
Քաղաքաշինության կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետները կաջակցեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց թվային հարթակից օգտվելիս, կլուծեն տեխնիկական խնդիրները, կպատասխանեն գործընթացների վերաբերյալ հարցերին։
Երրորդ տարբերակը հեռախոսազանգերի սպասարկումն է։ Տեխնիկական հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել 0-8000-2020 և 010 58 59-80 հեռախոսահամարներով, անհրաժեշտության դեպքում՝ թողնել ձայնային հաղորդագրություն, իսկ բովանդակային հարցերով զանգահարել 011-621-818 հեռախոսահամարներով։
Հավելենք, որ գործընթացների վերաբերյալ հարցերով կարող են աջակցել նաև համայնքապետարանների համապատասխան աշխատակիցները, որոնք անցել են վերապատրաստում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ողջ գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների urban.e-gov.am հարթակում։
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ
ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ / Staff of Armavir marzpet of the RA
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
2026/05/08/ 15:45 -
Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին
2026/05/08/ 15:35 -
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․