Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

2023 թ. հունվարի 1–ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 937 հազար մարդ

Փտր 5, 2024 18:26
55

2023 թ. հունվարի 1–ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 937 հազար մարդ, իսկ 2024 թ. հունվարի 1–ի դրությամբ այս թիվը 53 հազարով ավելացել է՝ կազմելով 2 մլն 990 հազար մարդ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ամփոփելով 2023 թվականի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։

2023 թ. ՀՀ–ում հաշվառվել է 100 261 մարդ, մինչդեռ 2022 թ. հաշվառվել է շատ ավելի քիչ մարդ` 57 320։ Ինչպես և սպասելի էր 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո՝ ՀՀ–ում ամենից շատ հաշվառվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիները` 31 434։ Հաջորդ ամենամեծ թիվը կազմում են ՌԴ–ից եկածները` 4 187 հաշվառված մարդ։ Ամենից քիչ հաշվառվել են Իտալիայից ու Շվեյցարիայից` 4–ական մարդ։

2023 թ. ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ է ստացել 3 274։ Այս թվի մեջ գերակշռում են ՌԴ–ից ժամանածները` 2 137 մարդ։
Ըստ ՀՀ սահմանային 10 անցակետերով իրականացված գրանցումների` ՀՀ–ից 2023 թ. դուրս է եկել 4 793 768 մարդ, որը 2022 թ. համեմատ մոտ 1.5 մլն–ով ավելի է։ Ամենից շատ ՀՀ սահմանը հատել են «Զվարթնոց» օդանավակայանով` 2 514 480 մարդ և հայ–վրացական «Բագրատաշեն» անցակետով` 1 454 589 մարդ։
2023 թ. ՀՀ մուտք է գործել 4 764 274 մարդ, 2022 թվականին` 3 394 371 մարդ։