Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվել է Ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա

Օգս 3, 2023 16:57
123

«Կոկա-Կոլա» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ իրականացվող «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» խորագրով ծրագրի ներքո ս․թ․ օգոստոսի 1-ին, ժամը՝ 12:30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ խաղային տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիայի բացման հանդիսավոր միջոցառումը:

Կարևորելով ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մրցունակ աշխատուժի զարգացումը և նոր ենթակառուցվածքների ստեղծումը՝  վերը նշված ծրագրի շրջանակում Վանաձորում, Գյումրիում և Երևանում ՁԻՀ-«Կոկա-Կոլա» համագործակցությամբ արդեն շուրջ  4 ամիս անցկացվող դասընթացների շնորհիվ 60-ից ավել երիտասարդներ ձեռք են բերում ինչպես տեխնիկական հմտություններ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտներում, այնպես էլ կյանքի հմտություններ և բիզնես հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում: Հարկ է նշել, որ «Կոկա-Կոլա» ընկերությունը 2019 թվականից իրականացնում է Երիտասարդների զարգացում ծրագիրը՝  երիտասարդներին վերապատրաստելով վերոնշյալ հմտություններով: Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից՝ ծրագրի ղեկավար Լուսինե Ղուկասյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի Հասարակական գործերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը՝ ներկայացնելով նաև Հայաստանում խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման հեռանկարները՝ միտված երիտասարդների հզորացմանը, ու համատեղ իրականացվող ծրագրի ընթացիկ և ակնկալվող արդյունքները։

«Ներկայումս «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ զարգացնելով մարզային երիտասարդության ներուժը, ստեղծելով համապատասխան կրթական միջավայր և համատեղելով տարբեր կազմակերպությունների ջանքերը երիտասարդներին ուղղված աշխատանքներում, որը համահունչ է «Կոկա-Կոլա» համակարգի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային հենասյուներին։ Պատահական չէ, որ այս համագործակցության ներքո կազմակերպվող խաղային տեխնոլոգիաների թեմայով դասընթացները ևս իրականացվում են ՁԻՀ-ի այլ երիտասարդակենտրոն ծրագրի հետ համագործակցությամբ։», — նշեց ՁԻՀ-ի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավար Լուսինե Ղուկասյանը։

«Շատ ոգևորիչ է, որ խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգը  նոր թափ է առնում և դառնալով ավելի մասշտաբային ներառում է նաև մարզերը։ Սա ուրախալի է ոչ միայն այն պատճառով, որ տնտեսության վրա զգալի էֆեկտ կունենա ապագայում, այլ նաև այն պատճառով, որ երիտասարդներն առիթ կունենան ուսումնասիրել խաղերի ստեղծման հրաշալի մասնագիտությունը, բացահայտել նոր ու հետաքրքիր մի աշխարհ, որտեղ ձեռք կբերեն ինչպես տեխնիկական գիտելիքներ այնպես էլ փափուկ հմտություններ։ «Կոկա-Կոլա» համակարգում կարևորում ենք երիտասարդների հմտությունների շարունակական զարգացումը և ուրախ ենք, որ մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը նաև այս զարգացման մասն են կազմում»։  — նշել է իր խոսքում Էլինա Մարգարյանը:

Լաբորատորիայի բացման արարողությունից հետո 3 քաղաքներում իրականացվող դասընթացների մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու խաղերի մշակման գործընթացում կիրառվող AR/VR տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներկայացնելու իրենց կողմից մշակվող խաղերի գաղափարները և դեմո տարբերակները։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում փորձառու մենթորների օգնությամբ նրանք ավարտին կհասցնեն իրենց խաղերի դեմո տարբերակները և կներկայացնեն տեխնոլոգիական և բիզնես ոլորտի ներկայացուցիչներից ձևավորված մասնագիտական ժյուրիին, որի որոշման արդյունքներով կարժանանան համապատասխան դրամական պարգևների։

Կոնտակտային տվյալներ՝

Լուսինե Ղուկասյան, ՁԻՀ,ծրագրի ղեկավար 

Հեռ.՝ 094642221, էլ փոստ՝ [email protected]

Քնար Ծատուրյան, ԿԿՀԲՔԱ, ծրագրի համակարգող

Հեռ՝ 098222351, էլ փոստ՝ [email protected]