12–ամսյա գնաճը կազմել է 0.5%. Մարտին Գալստյան
Լուրեր |
2023 թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%։ Լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նաև նշել է, որ 12-ամսյա բնականոն գնաճը հոկտեմբերի վերջին զրո է եղել։ ԿԲ նախագահն ընդգծել է, որ 12-ամսյա գնաճը կկայունանա 4% ցուցանիշի սահմանում։
«Նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են»,- նշել է նա։
Ըստ Գալստյանի` ՀՀ-ում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն, որին նպաստում են ծառայությունների ու շինարարության բարձր աճը։
«2023թ.-ի 4-րդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել։ Դա արտահայտվում է ապրանքահումքային շուկաներում գների և համաշխարհային գնաճի տեմպերի նվազմամբ։ Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են գնանկումային ազդեցություններ»,- ընդգծել է Գալստյանը։
ԿԲ նախագահի խոսքով` արտաքին պահանջարկը ՀՀ-ում դանդաղում է, իսկ ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր, որն արտահայտվում է մասնավոր սպառման բարձր աճով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38 -
Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
2026/02/06/ 13:03 -
Հուսալիությունը՝ որպես ռազմավարություն. ավտոմոբիլային շուկայի վերջին տվյալները
2026/02/06/ 12:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․