Բաքուն Երեւանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը․ Ամիրբեկով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայաուցիչ Էլչին Ամիրբեկովը Sky News Arabia հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ Բաքուն Երեւանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը սպասում է հայկական իշխանությունների արձագանքին։ Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։