Brent տեսակի նավթի արժեքը բարձրացել է՝ մեկ բարելը ավելի քան 95 դոլար Նավթի համաշխարհային գինը երեքշաբթի առավոտյան բարձրանում է, Brent մակնիշի նավթի արժեքը անցած տարվա նոյեմբերից հետո առաջին անգամ բարձրացել է՝ մեկ բարելն ավելի քան 95 դոլար, վկայում են աճուրդների տվյալները։ Brent մակնիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,69 տոկոսով՝ մեկ բարելը 95,08 դոլար, WTI-ինը՝ 0,83 տոկոսով՝ 91,33 դոլար: