Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության 737 միլիոն դոլարի բաժնետոմսերը
ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն

TikTok-ը սկսել է փորձարկել իր Tako չաթբոտը

Մյս 26, 2023 16:25
24

TikTok սոցիալական ցանցի սեփականատեր ընկերությունը սկսել է փորձարկել սեփական չաթբոտը, որը կոչվում է Tako,- գրում է B24.am-ը։

The Verge-ի փոխանցմամբ՝ բոտի հիմնական գործառույթը օգտատերերին տեսանյութեր խորհուրդ տալն է՝ ելնելով նրանց հարցումներից, սակայն Tako-ն կարող է պատասխանել նաև բազմաթիվ այլ հարցերի։ Նշվում է, որ հայտնի չէ, թե TikTok-ն արհեստական ​​ինտելեկտի ինչպիսի մոդել է օգտագործել չաթբոտը ստեղծելու համար։ Watchful Technologies-ի փորձագետ Դանիել Բուչուկի կարծիքով՝ լայնածավալ գործարկումից հետո Tako-ն կարող է արմատապես փոխել որոնման և նավիգացիոն համակարգերը:

TikTok-ի խոսնակ Զաքարի Քիզերը նշել է, որ չաթբոտը ներկայումս ժամանակավոր փորձարկում է անցնում և դեռ հասանելի չէ Ամերիկայի և Եվրոպայի օգտատերերին։ Ընկերության Twitter-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նոր գործառույթն առայժմ հասանելի է միայն Ֆիլիպիններում։ Բայց նկատելի է՝ ընկերությունը պատրաստում է արտադրանքը պաշտոնական թողարկման համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նահանգային իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելել են TikTok-ի օգտագործումը պաշտոնական սարքերում՝ մտավախություն ունենալով, որ տվյալները կարող են լինել Պեկինի մոտ։ Մինչ այս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել էր, որ, ըստ ԱՄՆ հետախուզական գործակալությունների՝ TikTok-ը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։ TikTok հարթակը ԱՄՆ-ում ունի ավելի քան 150 միլիոն օգտատեր: