OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

SADA-ն և Google Cloud-ն ակտիվացնում և տեղարդում են գեներատիվ AI-ով նոր լուծումներ

Մյս 25, 2023 16:40
49

SADA-ն և Google Cloud-ը հայտարարել են նոր համագործակցության մասին, որի արդյունքում SADA-ն կզարգացնի գեներատիվ AI կարողությունները և կստեղծի AI-ի վրա աշխատող նոր հնարավորություններ իր հաճախորդների համար,- գրում է News.am Tech-ը։

Ընկերությունը վերջերս թողարկել է Գեներատիվ AI-ի հայտնաբերման սեմինար-խորհրդատվություն, որի նպատակն է օգնել կազմակերպություններին՝ վերաիմաստավորել իրենց գործառնական մոդելը, անցնել ավտոմատացման, բարձրացնել արտադրողականությունը և ստեղծել եկամուտների նոր հոսքեր:

Ամպային մասնագետների մեկնաբանությամբ, AI գործիքների օգտագործումը կարող է լավ աշխատել հետևյալ 5 սցենարների դեպքում․

  • բարդ բովանդակության որոնում և ամփոփում,
  • նոր բովանդակության ստեղծում,
  • ավտոմատացված խոսակցության գործիքների գեներացում,
  • անհատական պրոդուկտի առաջարկներ,
  • բիզնես գործընթացների և որոշումների կայացման ավտոմատացում։

«Google Cloud-ի գեներատիվ AI-ի օգտագործման հնարավորությունները մեծ արժեք են ներկայացնում բիզնեսների համար։ Այս ոլորտի հաջողության գրավականը գեներատիվ AI գործիքների մտածված ներդրումն է, միաժամանակ հասկանալով, թե ինչպես և որտեղ կարելի է մեղմել ռիսկերը՝ երկարաժամկետ հաջողության հասնելու համար։ Նոր համագործակցության շնորհիվ, SADA-ի փորձագետների թիմը կկարողանա բիզնեսներին օգնել ավելի արագ և ավելի մեծ մասշտաբով դուրս գալ շուկա՝ օգտագործելով գեներատիվ AI-ի գործիքակազմը», — նշել է SADA-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Մայլս Ուորդը:

Google Cloud-ի գլոբալ ISV էկոհամակարգի ղեկավար Բիոն Հասթինգսի կարծիքով, գեներատիվ AI-ը կարող է փոխակերպել ամենահասարակ աշխատանքային գործընթացները և բոլորովին նոր հնարավորություններ ստեղծել բիզնեսների համար։

«SADA-ի նման գործընկերները վճռորոշ դեր են խաղալու՝ օգնելով հաճախորդներին հասկանալ գեներատիվ AI-ի գործնական դեպքերը և արագ, պատասխանատու կերպով ու ավելի մեծ մասշտաբով ներդնել Google Cloud Generative AI-ը», — նշել է Հասթինգսը։

SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։