Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Apple-ն աշխատակիցներին արգելել է օգտվել ChatGPT-ից

Մյս 22, 2023 12:08
41

Apple ընկերությունն իր աշխատակիցներից պահանջել է դադարեցնել ChatGPT չատբոտի կիրառումն իրենց աշխատանքում, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Աշխատակիցներին արգելվել է նաև օգտագործել Microsoft-ի Copilot ծրագիրը, որն ավտոմատացնում է ծրագրավորման կոդի ստեղծումը և նույնպես հիմնված է արհեստական բանականության վրա, ինչպես GhatGPT-ն։

Apple-ի ղեկավարությունը մտահոգված է, որ արհեստական բանականության վրա հիմնված ծառայությունները կարող են հավաքել զգայուն տեղեկություններ, որոնք Apple-ի աշխատակիցները կարող են վերբեռնել այդ ծառայությունների սերվերներ: Բանն այն է, որ չատբոտերը որոշ տվյալներ են ուղարկում իրենց մշակող ծրագրավորողներին, որոնք վերջիններս օգտագործում են հարթակի ֆունկցիոնալությունը բարելավելու համար։

Մարտին ChatGPT-ում հայտնաբերվել էր ծրագրային սխալ, որի պատճառով օգտատերերը կարող էին տեսնել չատբոտից այլ մարդկանց օգտվելու վերաբերյալ տվյալները։ Այդ ժամանակից ի վեր ChatGPT-ի ստեղծողները ծառայությանն ավելացրել են գործառույթ, որը թույլ է տալիս անջատել տեղեկամատյանների (log) պահպանումը:

Այնուամենայնիվ, Apple-ը պատրաստ չէ ռիսկի ենթարկել իր գաղտնի մշակումները, ուստի չատբոտերի օգտագործումն աշխատանքում այժմ ամբողջությամբ արգելված է։

Ավելի վաղ ChatGPT-ից օգտվել իրենց աշխատակիցներին արգելել էին JPMorgan Chase-ը և Verizon-ը, իսկ Amazon-ն իր աշխատակիցներին խորհուրդ էր տվել օգտագործել միայն արհեստական ​​բանականության վրա հիմնված ներքին գործիքներ՝ արտահոսքից խուսափելու համար։

Ըստ լուրերի՝ Apple-ը մշակում է արհեստական ​​բանականության սեփական մոդելը, որը կկարողանա աշխարհին ներկայացնել մոտ ապագայում։

Նշենք, որ OpenAI ընկերությունն արդեն թողարկել է ChatGPT չատբոտ iOS-ի անվճար բջջային հավելված։ Ծրագրակազմն աջակցում է ձայնի մուտքագրում՝ շնորհիվ Whisper AI խոսքի ճանաչման մոդելի, և կարող է նաև սինխրոնացնել զրույցի պատմությունը բոտի վեբ տարբերակի հետ: Թեև հավելվածը ներկայումս պաշտոնապես հասանելի է միայն ԱՄՆ-ում, մյուս երկրներում դրա գործարկումը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում։