OpenAI-ը ChatGPT-ի բջջային հավելված է ստեղծել iOS-ի համար
Լուրեր |
OpenAI ընկերությունը թողարկել է iOS-ի համար անվճար բջջային հավելված, որում ինտեգրված է ChatGPT չատբոտը։ Առայժմ այն հասանելի է միայն ԱՄՆ-ում: Ծրագրակազմն աջակցում է ձայնային մուտքագրում՝ շնորհիվ Whisper AI խոսքի ճանաչման մոդելի, և կարող է նաև սինխրոնացնել զրույցի պատմությունը բոտի վեբ տարբերակի հետ,- գրում է News.am Tech-ը։
Ընկերությունը հայտարարել է, որ բոլորին հրավիրում է փորձարկել ChatGPT բոտը, որը հանրությանը ներկայացված էր դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Այդ ժամանակից ի վեր այն կատարելագործվել է և այժմ բավականին հարմար է գաղափարներ առաջացնելու, տեքստեր գրելու, նյութերի ամփոփագրեր կազմելու, տարբեր հարցերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։ Բացի դրանից, բոտը կարող է օգտագործվել կրթական նպատակներով։
Ինչպես ChatGPT կայքի դեպքում, օգտվողները պետք է մուտք գործեն OpenAI օգտահաշիվ: Քանի որ հարցումների մշակումը տեղի է ունենում ընկերության սերվերի վրա, ոչ թե սմարթֆոնի, ուստի ցանկացած դեպքում անհրաժեշտ է ինտերնետ կապ: ChatGPT Plus-ի բաժանորդներին հասանելի է նույն գործառույթները, ինչ վեբ տարբերակին։
Ինչպես հայտնում է Ars Technica պորտալը, նախնական փորձերի ժամանակ պարզվել է, որ առայժմ խոսքը պարզ, բայց ֆունկցիոնալ հավելվածի մասին է, որը շատ ավելի հարմար է որպես հավելված օգտագործել սմարթֆոնի վրա, քան հեռախոսի բրաուզերով օգտվել չատբոտի վեբ տարբերակից։ Ձայնի ճանաչման համակարգը հաճախ խնդիրներ է ունենում, բայց դա կարող է պայմանավորված լինել փորձարկման վաղ փուլում սերվերների գերբեռնվածությամբ։
Թեև հավելվածը ներկայումս պաշտոնապես հասանելի է միայն ԱՄՆ-ում, մյուս երկրներում դրա գործարկումը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում, և հետադարձ կապը կօգնի բարելավել ծրագրաշարը: Ըստ ընկերության՝ iOS-ի համար ChatGPT-ի թողարկումը ծառայում է վիրտուոզ հետազոտական գործիքը կիրառական լուծման վերածելու նպատակին՝ միաժամանակ շարունակելով ընդլայնել դրա հասանելիությունը:
Ընկերությունը նաև հաստատել է, որ պլանավորում է «շուտով» թողարկել ChatGPT հավելվածը Android-ի համար՝ գործիքը հասանելի դարձնելով ավելի շատ օգտատերերի: Իհարկե, App Store-ում հավելվածը կարող եք գտնել այստեղ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 28-ի կարևոր լուրերը
2026/03/28/ 22:01 -
5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
2026/03/28/ 18:13 -
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13 -
Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
2026/03/27/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․