Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Արհեստական բանականության կնքահայրը հեռացել է Google-ից. ի՞նչ ռիսկեր է նա տեսնում ԱԲ զարգացման մեջ

Մյս 3, 2023 11:35
1,270

Մոտ հիսուն տարի Ջեֆրի Հինթոնը մշակել է այն տեխնոլոգիան, որն այնուհետև հիմք է դարձել այնպիսի չատբոտերի ստեղծման համար, ինչպիսին է ChatGPT-ն: Նա վերջերս լքել է Google-ը, որտեղ ավելի քան 10 տարի անցկացրել է մեքենայական ուսուցման ալգորիթմների մշակման վրա: Այժմ նա մտավախություն ունի, որ այս տեխնոլոգիան կարող է լուրջ վնաս հասցնել,- գրում է News.am Tech-ը։

Ինչպես տեղեկացնում է NY Times-ը, Հինթոնը համարվում է ԱԲ ոլորտի առաջամարտիկն ու կնքահայրը. 2012-ին Տորոնտոյի համալսարանի իր ասպիրանտների հետ միասին նրանք ստեղծել են այն տեխնոլոգիան, որը հիմք դարձավ այսօր մեզ հայտնի ԱԲ-ի համար: Խոսքը նեյրոնային ցանցի մասին է, որը կարող էր վերլուծել հազարավոր լուսանկարներ և բացահայտել դրանց վրա գտնվող այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ծաղիկները, շները և մեքենաները: Google-ը, ըստ հրապարակումներ, 44 միլիոն դոլար է տվել Հինթոնի հիմնադրած ընկերությունը ձեռք բերելու համար:

Այժմ Հինթոնը կարծում է, որ ԱԲ զարգացմամբ զբաղվող ընկերությունները շատ վտանգավոր բան են անում։ Ինքը մասամբ զղջում է իր կյանքի աշխատանքի համար։ Ճիշտ է, նա ինքն իրեն մխիթարում է նրանով, որ եթե ինքը չաներ դա, ապա դա կաներ մեկ ուրիշը։

Այսօր շատ մասնագետներ մտավախություն ունեն, որ ԱԲ տեխնոլոգիաները կարող են կեղծ տեղեկություններ տարածելու գործիք դառնալ, ավելին` սպառնալ առկա աշխատատեղերին։ Նրանց մտահոգությունները, կարծես, կիսում է նաև Հինթոնը:

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է կանխել տեխնոլոգիայի օգտագործումը չարամիտ օգտատերերի կողմից վատ նպատակներով»,- ասել է Հինթոնը:

Նրա կարծիքով՝ որքան ԱԲ համակարգերը կատարելագործվում են, այդքան դրանք ավելի ու ավելի վտանգավոր են դառնում։

«Տեսեք, թե ինչ կար հինգ տարի առաջ, և ինչ կա հիմա… համեմատեք տարբերությունը և պրոյեկտեք այն ապագայի վրա: Սարսափելի է»,- ասել է փորձագետը։