Օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է
Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0 տոկոս
Տեխասում առնվազն 24 մարդ է մահացել աղետալի ջրհեղեղի հետևանքով․ ևս 25 մարդ անհետ կորած է
Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է
Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ
Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար

Մայիսի 1-ից արգելոց-թանգարանների և արգելոցների մուտքի տոմսի արժեքը կփոփոխվի

Ապր 22, 2023 16:10
35

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11․04․2023թ․ թիվ 492-Ա/2 հրամանի համաձայն, Մայիսի 1-ից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային արգելոցների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագինը կփոփոխվի: Այս մասին հայտարարություն է տարածել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Այսպիսով, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Ամբերդ» պատմամշակութային արգելոցի, «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցի, «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մշտական ցուցադրության մուտքի տոմսերը կդառնան 1500 ՀՀ դրամ մեկ անձի համար (ՀՀ և ԵԱՏՄ քաղաքացիներ, օտարերկրացիներ):

 

Սակագնային փոփոխություններից զատ, սահմանվել են նաև մի շարք արտոնություններ:

• 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար գործելու է 50 % զեղչ, 750 ՀՀ դրամ։

• Մինչև 12 տարեկան երեխաների, Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների, Թանգարանների միջազգային խորհրդի անդամների (ԻԿՕՄ), թանգարանային աշխատողների, երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների, հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների (Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ պետությունների), հաշմանդամություն ունեցող՝ 1-ին խմբի (ուղեկցողի հետ), հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի (առանց ուղեկցողի), աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների, բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների, ժամկետային զինծառայողների, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա), լրագրողների` աշխատանքային բոլոր օրերին (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում), Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար արգելոցներ և արգելոց-թանգարաններ մուտքը կլինի անվճար:

• Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը՝ «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցներ և արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է:

• Թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերն ուժի մեջ են մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 30-ը։

• Մինչև 2023 թ. մայիսի 1-ը ձեռք բերված տոմսերն ուժի մեջ են մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: