Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Financial Times. ԵՄ գազի պահանջարկը նոյեմբերին նվազել է մեկ քառորդով

Դկտ 5, 2022 13:00
48

Նոյեմբերին ԵՄ երկրները գազի պահանջարկը կրճատել են մեկ քառորդով ՝ 5 տարվա միջին ցուցանիշի համեմատ,- գրում է Financial Times թերթը ՝ վկայակոչելով ICIS խորհրդատվական ընկերության զեկույցը։

Զեկույցից հետևում է, որ գազի պահանջարկը Եվրոպայի գազ սպառող խոշորագույն երկրներում ՝ Գերմանիայում և Իտալիայում, նվազել է համապատասխանաբար 23%-ով և 21%-ով։ Ֆրանսիայում և Իսպանիայում այդ ցուցանիշը նվազել է 20%-ով, մինչդեռ Նիդեռլանդներում գրանցվել է անկում ավելի քան մեկ երրորդով։ Այս երեւույթը բացատրվում է աշնանային անսովոր տաք ամիսներով, ինչպես նաև գազի գնի զգալի աճով։

«Արդյունաբերությունն ապահովում է սպառման աստիճանական համաչափ կրճատում՝ շուկայական հստակ գնագոյացման շնորհիվ», — ասում է ICIS-ի վերլուծաբան Թոմ Մարզեկ-Մանսերը ՝ հավելելով, որ բարձր գինը չի խթանում այս տեսակի վառելիքի պահանջարկը: Փորձագետները կարծում են, որ ժամանակի ընթացքում Եվրոպան պետք է ավելի շատ նվազեցնի գազի պահանջարկը և միևնույն ժամանակ ավելացնի հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումը, որպեսզի խուսափի երկարաժամկետ դեֆիցիտից։ICIS-ը հաշվարկել է, որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան նոյեմբերին ներկրել են ռեկորդային 11,14 միլիոն տոննա LNG, իսկ հաջորդ ամիս կգնեն ավելի քան 12 միլիոն տոննա: