Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Ռուսաստանը ակնկալում է նավթի արդյունահանման 15% անկում ՝ էմբարգոյի կիրառման հետևանքով․ Reuters

Հնվ 18, 2023 12:47
52

Ռուսական նավթավերամշակման գործարանները ակնկալում են արդյունահանման 15 տոկոս անկում ՝ կապված նավթամթերքի եվրոպական էմբարգոյի վրա, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 5-ից։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով ռուսական իշխանությունների ծրագրերին ծանոթ բարձրաստիճան աղբյուրին։ Ռուսաստանից հում նավթի մատակարարումների ԵՄ էմբարգոն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 5-ից։ Եվրոպան պաշտոնապես դադարեցրել է ռուսական նավթի ներկրումը ծովով։ Բացի այդ, դեկտեմբերի 5-ից ԵՄ-ն, «Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան չեն տեղափոխի և ապահովագրի ռուսական նավթը մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով։ Ռուսական նավթամթերքի ներկրման էմբարգոն ուժի մեջ կմտնի 2023 թվականի փետրվարի 5-ից։ Reuters-ի հոդվածում ասվում է, որ Ռուսաստանում նավթավերամշակման գործարաններում աշխատում է մոտ 120 հազար մարդ: «Վերամշակող գործարանները սկսել են նախապատրաստվել ռուսական նավթամթերքի ներմուծման ԵՄ արգելքի ուժի մեջ մտնելուն և կանխատեսում են արդյունահանման հնարավոր կրճատում 15%-ով»,- գրում է Reuters-ը։ Միաժամանակ գործակալության աղբյուրը մանրամասնել է, որ նավթամթերքների էմբարգոն ավելի բացասական ազդեցություն կունենա ռուսական նավթավերամշակման գործարանների աշխատանքի վրա, քան հում նավթի սահմանափակումները։


Ինչպես նշում է Reuters-ը, նավթամթերքների դեպքում բավականին դժվար է բենզին ու դիզել տեղափոխող տանկերներից հավաքել այսպես կոչված ստվերային նավատորմը։ Հում նավթի դեպքում դա ավելի հեշտ է անել, հետևում է նյութից։ Բանն այն է, որ այդ տանկերների ծավալներն ավանդաբար ավելի փոքր են։ Աղբյուրը պարզաբանել է, որ այդ պատճառով նավթամթերքների փոխադրման նույն ծավալները պահպանելու և դրանք Ասիա առաքելու համար կպահանջվեն ավելի շատ նավեր, մինչդեռ չկան։ Ինչպես պարզաբանում է գործակալության զրուցակիցը, ավելի վաղ Ռուսաստանը նավթամթերք էր արտահանում հիմնականում Եվրամիություն, էմբարգոյի ուժի մեջ մտնելուց հետո այդ հնարավորությունն այլևս չի լինի: