Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

Ինչպես են 2024-ի 1000 խոշոր հարկատուների վճարումները ազդել պետական բյուջեի վրա

Օգս 21, 2024 17:51
27
ADS

Տնտեսության զարգացման գործում չափազանց կարևոր դեր ունի երկրի հարկային համակարգը, որը պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի տնտեսվարող սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնման, ներդրումային միջավայրի բարելավման, հավասար մրցակցային դաշտի ձևավորման, պետական եկամուտների հավաքագրման և տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: Այս տեսանկյունից վերլուծական մեծ հետաքրքրություն է ներկայացնում հավաքագրված հարկերի որակական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն կտա վեր հանելու ոլորտում առկա խնդիրները։

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի կողմից ամփոփված տվյալների համաձայն՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներով զգալի ծավալային և կառուցվածքային փոփոխություններ է արձանագրել: Մասնավորապես, վճարված հարկերի ծավալն այս տարվա առաջին 6 ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 28.9 մլրդ դրամով կամ ընդամենը 3 տոկոսով՝ կազմելով 900.4 մլրդ դրամ:

Ըստ էության, նման զուսպ աճը տնտեսությունում «ոչ հարկունակ» հատվածների հարաբերական դերակատարության մեծացման արդյունք է, երբ տնտեսական ակտիվության երկնիշ աճի պայմաններում հարկային մուտքերի շատ ավելի չափավոր ավելացում է արձանագրվում։ Բացի այդ, շարունակում է խորանալ հավաքագրվող հարկային եկամուտների բևեռացումը. միայն առաջին 100 խոշոր հարկատուներն ապահովել են բյուջե վճարվող հարկերի շուրջ 60 տոկոսը՝ նախորդ տարվա 56 տոկոսի դիմաց:

Սա նշանակում է, որ էլ ավելի է մեծանում տնտեսության կախվածությունը խոշոր տնտեսվարողներից: Դրա վկայությունն է նաև այն, որ 10 և 100 խոշորագույն հարկատուների հարկերն ավելի արագ են աճել (համապատասխանաբար շուրջ 34 և 39 մլրդ դրամով), քան ընդհանուր հարկերը: Ընդ որում, ցանկի երկու առաջատարների կողմից վճարված հարկերն ավելացել են 90 տոկոսով:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ թեև ընդհանուր առմամբ շահութահարկի գծով վճարումներն ավելացել են շուրջ 3.8 մլրդ դրամով, իսկ ԱԱՀ-ի գծով վճարումները՝ նվազել ավելի քան 8.5 մլրդ դրամով,  այդուհանդերձ 10 և 100 խոշորագույն հարկատուների վճարած հարկերի ծավալների աճն առավելապես եղել է անուղղակի հարկերի հաշվին։

Միևնույն ժամանակ, պետք է փաստենք, որ ՀՀ տնտեսությունը շարունակում է իր ուսերին կրել անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված արտաքին տնտեսական շոկերի ռիսկը: Ինչպես և նախորդ տարի, 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:

2024 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 64 մլրդ դրամ հարկային գումար, ինչը 84 տոկոսով գերազանցում է անցած տարվա առաջին կիսամյակում կատարած վճարումները: Հանքարդյունաբերության ոլորտում գոյացած հարկային եկամուտների ավելացումը, անշուշտ, կապված է մետաղների գների բարձրացման հետ, ու եթե միջազգային շուկաներում գները նվազեն՝ դա կբերի նաև բյուջեի եկամուտների կրճատման։ Հատկանշական է, որ ընկերության վճարած հարկերի կազմում շուրջ 12 տոկոսային կետով կրճատվել է շահութահարկի գծով վճարումների մասնաբաժինը, փոխարենը 18 տոկոսային կետով ավելացել է այլ հարկերի և վճարների կշիռը։

Երկրորդ խոշոր հարկատուն տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն է: 2024 թ. հունվար-հունիս ամիսներին ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 32 մլրդ դրամի հարկ, ինչը կրկնակի անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն կիսամյակում վճարած հարկերի ծավալը: Այս կտրուկ աճին, ամենայն հավանականությամբ, նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները: Հարկ է նկատել, որ ընկերության վճարած հարկերի գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, գոյացել է ԱԱՀ-ից, որի գծով հետագայում վերադարձ է տեղի ունենալու:

Տեխնիկայի առևտրով զբաղվող մեկ այլ կազմակերպություն՝ «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն ևս խոշոր հարկատուների առաջատարների ցանկում է՝ եզրափակելով լավագույն հնգյակը: Այս տարվա առաջին կիսամյակում ընկերության վճարած հարկերը կազմել են 17.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 12%-ով։  Ընկերության վճարած հարկերի շուրջ 50 տոկոսը՝ 8,3 մլրդ դրամ, գոյացել է ԱԱՀ-ից, որից էլ 7,3 մլրդ դրամ գումարը հետ է վերադրաձվել հարկ վճարողին, հետևաբար փաստացի վճարված հարկերը կազմել են 11․ 0 մլրդ դրամ։

Այսպիսով, կարելի է փաստել, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրված ՀՀ հարկային եկամուտների առանց այն էլ համեստ աճը բավականաչափ մտահոգիչ և խոցելի կառուցվածք ունի, ինչն ընդհանուր առմամբ արտացոլում է տնտեսական ընթացիկ իրողությունները և մեծ ռիսկեր է պարունակում մեր տնտեսության կայուն և երկարաժամկետ աճի տեսանկյունից:

Մասնավորապես, ԱԱՀ-ն հանդիսանալով անուղղակի հարկ առաջին վեց ամիսներին  կազմել է հարկային եկամուտների 37 տոկոսից ավելին, ինչը մտահոգիչ է այն առումով, որ աննուղղակի հարկերը վճարվում են վերջնական սպառողի կողմից, իսկ դրա աճը ոչ միայն տնտեսական ակտիվության, այլ նաև գնաճի արդյունք է։  Իսկ խոշոր հարկատուների ցանկը վերլուծելիս պետք է ուշադրություն դարձնել դրա կառուցվածքին, այսինքն վճարված հարկերի քանի՞ տոկոսն է  մտնում  պետբյուջե և քանի՞սն է վերադարձվում։

Թոփ հնգյակի հարկերը՝ գծապատկերներում .

Գծապատկեր 1. ԱԱՀ մասնաբաժինը ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալում, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

    nkar 1.png (80 KB)

Գծապատկեր 2. ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված ԱԱՀ և մնացած հարկերի ընդհանուր գումարը, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

nkar 2.png (85 KB)

Գծապատկեր 3. ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարն ըստ առանձին հարկատեսակների, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

nkar 3.png (99 KB)

ejc.am