Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացում. մանրամասներ
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն:
Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։
Անձի նույնականացում կարող եք իրականացնել բջջային հեռախոսի միջոցով (mID), որի համար անհրաժեշտ է նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեզ սպասարկող կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, որտեղ Ձեր բջջային քարտը կփոխարինեն նոր ID SIM քարտով կամ օպերատորին փոխելու դեպքում՝ կտրամադրեն նոր քարտ։ Էլեկտրոնային նույնականացումից հետո անհրաժեշտ է ակտիվացնել նաև էլեկտրոնային ստորագրությունը, որը կարող եք կատարել նաև կենտրոնում կամ ինքնուրույն՝ վճարային տերմինալների կամ www.ekeng.am կայք-էջի միջոցով։
Անձի նույնականացման մյուս տարբերակն իրականացվում է էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով (eID), որի համար անհրաժեշտ է ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրերը: Անհրաժեշտ է ունենալ նաև ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ընկերությունից: Այնուհետև անհրաժեշտ է այցելել www.ekeng.am կայքէջ, ակտիվացնել էլեկտրոնային քարտը և հետևելով ուղեցույցներին ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Անձի նույնականացում իրականացնելուց և էլեկտրոնային ստորագրություն ձեռքբերելուց հետո, եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար, կարող եք մուտք գործել ՊԵԿ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ։ Համակարգ կարող եք մուտք գործել նաև Self Portal բջջային հավելվածի միջոցով։
https://www.youtube.com/watch?v=bOWY0yTrOmw
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08 -
Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ
2026/05/08/ 12:05 -
Երբ ճամփորդությունը սկսվում է ճիշտ քարտից
2026/05/08/ 11:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․