Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0 տոկոս
Տեխասում առնվազն 24 մարդ է մահացել աղետալի ջրհեղեղի հետևանքով․ ևս 25 մարդ անհետ կորած է
Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է
Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ
Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Ապր 19, 2024 15:37
58

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ:

Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր ռազմավարական առաքելությունը, որը հարկ վճարողներն ունեն պետության կյանքում: Հարկ վճարողն իր կարգապահությամբ հավաստում է պետության հանդեպ ունեցած պատասխանատվության ընկալումը՝ որպես լոկոմոտիվ ապահովելով սեփական երկրի առաջընթացն ու զարգացումը:

Հայաստանի Հանրապետության պետական կարևոր խնդիրներից է հարկ վճարելու մշակույթի զարգացումը և հարկ վճարելու գործընթացի նկատմամբ հանրային ընկալման բարեփոխումը, քանի որ հարկային եկամուտների ցուցանիշներն էապես կախված են նաև ֆիզիկական անձանց և տնտեսվարողների շրջանում հարկ վճարելու գործընթացի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Ցավոք, պատմական իրադարձությունների բերումով, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց: Այս կաղապարից և նմանօրինակ պատկերացումներից օր առաջ ձերբազատվելը խիստ հրամայական է:

Այժմ, անկախ պետության գոյության պայմաններում, քաղաքացիներն ու գործարարները հարկ վճարելն առաջնահերթորեն պետք է ընկալեն որպես ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության ապահովման գործում:

Պատկերավոր ասած՝ հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով:

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին՝ ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրամբարների, մանկապարտեզների, դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական անվտանգության, մրցունակ և ուժեղ պետության տեսքով: Պարտաճանաչորեն հարկ վճարելն այն նվազագույն գինն է, որն անհրաժեշտ է սեփական երկրում արարելու, ստեղծագործելու և հանրային բարեկեցությունն ապահովելու համար:

Հարգելի՛ հայրենակիցներ, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ՊԵԿ-ը շեշտադրել է հարկ վճարողներին բարձրորակ ու թվայնացված, կարիքահեն ծառայությունների մատուցմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանն ու կամավոր կարգապահության խթանմանն ուղղված աշխատանքները: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումն ու մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը ՊԵԿ-ի կարևոր առաջնահերթություններից են:

Հարգելի՛ հարկ վճարողներ, Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակելու է զբաղվել նաև ձեզ հուզող խնդիրների գույքագրմամբ և դրանց լուծումների ապահովմամբ: Կոմիտեի համար չափազանց կարևոր է, որ հարկ վճարողներն իրենց հարմարավետ զգան, շարունակաբար ավելացնեն շրջանառության ծավալները, բիզնեսի մասշտաբները՝ զերծ մնալով բյուրոկրատական ավելորդ գործընթացներից և վարչարարությունից բխող հնարավոր բոլոր տեսակի անհարմարություններից:

ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումներն առավելապես ուղղված են հարկային ու մաքսային վարչարարության պարզեցմանը, իրավախախտումների կանխարգելմանը, ստվերի դեմ պայքարին, հարկային և մաքսային ծառայողների կերպարի վերափոխմանը, հարկ վճարողներին թվային տեխնոլոգիաների վրա հիմնված սպասարկման ծառայությունների տրամադրմանը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության և վստահության ամրապնդմանը՝ նպատակ ունենալով հասարակության մեջ արմատավորել կամավոր հարկային կարգապահությունը:

Համոզված եմ, որ ձեռնարկվող բարեփոխումները, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացումը, արհեստական ինտելեկտի գործիքակազմի առավել լայն կիրառումը կարճաժամկետ հեռանկարում թույլ կտան ունենալ հարկային և մաքսային արմատապես նոր համակարգ:

Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ տարեցտարի ավելանում են հարկային մուտքերը, բարձրանում է հարկ վճարողների հարկային կարգապահության մակարդակը, որը կարևոր պայմաններ է ստեղծում պետության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրների լուծման համար: Հարկ վճարող-պետություն գործընկերային փոխըմբռնումը և միևնույն նպատակին ծառայելու ընկալումը անխուսափելիորեն տալիս են իրենց պտուղները:

Պետական եկամուտների կոմիտեի անունից ցանկանում եմ վերստին ընդգծել, որ հարկ վճարողների բարեխղճությունը և կարգապահությունը կշարունակեն արժանանալ պետության առանձնահատուկ վերաբերմունքին: Օրինապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը լինելու են բացարձակապես աննկատ, իսկ պետության հետ շփումը՝ առավել սահուն և անխոչընդոտ: Այդպիսով՝ օրինապահ հարկ վճարող կարգավիճակը ոչ միայն Սահմանադրությունից և օրենքներից բխող բնականոն վիճակ է, այլ նաև՝ խիստ «ձեռնտու»՝ ժամանակի և այլ ռեսուսների խնայման առումով:

Հարկերի հավաքագրումից զատ, պետության կարևորագույն գործառույթներից է նաև միջոցների նպատակային տնօրինումը: Պետությունը հարկ վճարողների հետ փոխվստահության մթնոլորտի ապահովման համար պետք է խնամքով վերաբերվի հարկ վճարողների վճարած յուրաքանչյուր դրամին՝ երաշխավորելով ծախսերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Համընդհանուր բարօրության և արդարության մթնոլորտի ապահովման գործում այս մոտեցումն այլընտրանք չունի:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին` պետության առաջընթացի գործում ունեցած անգնահատելի վաստակի համար:

Կրկին շնորհավորելով Հարկ վճարողի օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և կայուն զարգացման»,- ասված է ուղերձում: