ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան 10 տարեկան է

Նյմ 19, 2024 12:01
45

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հիմնադրվել է 2014թ. նոյեմբերի 10-ին՝ Հայաստանում գործող մի քանի տասնյակ հաշվապահական հաշվառման գրասենյակների ներկայացուցիչների նախաձեռնությամբ:

Ասոցիացիայի առաքելությունն է՝ հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի կայացմանը, որն իր հերթին կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, երկրի տնտեսության և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Ներկայում ասոցիացիային անդամակցում են 405 հաշվապահներ և ոլորտի այլ մասնագետներ: Ասոցիացիային անդամակցում է 44 հաշվապահական հաշվառման գրասենյակ, որոնցից 37-ը գործում են մարզային քաղաքներում, իսկ 7-ը՝ Երևան քաղաքում: Գրասենյակների կողմից այս պահին սպասարկվում են մոտ 13.200 գործող հաճախորդ:

Իրավական ակտերում հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ պարունակող դրույթների պարզաբանման նպատակով, Ասոցիացիան ըստ անհրաժեշտության, կազմում և պետական մարմիններին է ուղարկում հարցումներ։ Մինչ այժմ Ասոցիացիայի կողմից պետական մարմիններ է ուղարկվել 379 հարցում, որոնցից այս պահին պատասխանվել է 312-ին։

Ընդգրկված լինելով մի շարք պետական մարմինների հասարակական խորհուրդների կազմում՝ Ասոցիացիան, իր անդամ հաշվապահների իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրները հավաքագրելով և դրանք վերլուծելով, առաջարկներ է ներկայացնում համապատասխան քաղաքականություն և վարչարարություն մշակող պետական մարմիններ, Ազգային ժողով և հետևողական գործունեության արդյունքում բարելավում է գործարար միջավայրի օրենսդրական դաշտը: Մինչ այժմ Ասոցիացիայի կողմից պետական մարմիններ է ներկայացվել 184 օրենսդրական առաջարկ, որոնցից այս պահին ընդունվել է 115-ը։

Ասոցիացիան, հանդես գալով որպես կապող օղակ պետություն-մասնավոր հատված երկխոսության շրջանակներում, համագործակցում է պետական մարմինների հետ։ Ասոցիացիան ցուցաբերում է ակտիվ մասնակցություն ոլորտի իրավական ակտերի, փաստաթղթաշրջանառության կամ նմանատիպ այլ հարցերի հետ առնչվող հանրային քննարկումներին` հանդիսանալով մի շարք հասարակական խորհուրդների և աշխատանքային խմբերի անդամ։