2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Պետական պարտքի ստվերում. ինչ մարտահրավերների առաջ է կանգնած Հայաստանի տնտեսությունը

Փտր 18, 2025 11:42
43

Հայաստանի պետական պարտքի հարցը շարունակում է մնալ տնտեսագիտական և հանրային քննարկումների կենտրոնում։ Պետական պարտքը, եթե կառավարվի խելամտորեն, կարող է նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը և տնտեսական աճի ապահովմանը։ Սակայն պարտքի անհավասարակշռված ավելացումը կարող է բերել տնտեսական լուրջ ռիսկեր։

Համաշխարհային միտումները և օրինակները

Վերջին տարիներին շատ երկրներ բախվել են պետական պարտքի կտրուկ աճին, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել։ Օրինակ՝ Վենեսուելան և Զիմբաբվեն տպագրել են նոր փողեր պարտքի սպասարկման համար, ինչը հանգեցրել է հիպերգնաճի և տնտեսական անկայունության։ Շրի Լանկան 2022 թվականին հայտնվեց դեֆոլտի իրավիճակում՝ չկարողանալով վճարել 51 մլրդ դոլարի արտաքին պարտքը, ինչի հետևանքով երկիրը բախվեց տնտեսական խորը ճգնաժամի։ Պակիստանի փորձերը՝ Արժույթի միջազգային հիմնադրամից (IMF) ավելի բարենպաստ պայմաններով վարկեր ստանալու համար, ուղեկցվում են քաղաքական պահանջներով, ինչպիսին է Չինաստանի հետ տնտեսական կապերի կրճատման անհրաժեշտությունը։

Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները

2024 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը (ներառյալ ներքին և արտաքին պարտքերը) կազմել է 12 մլրդ 842 մլն դոլար։ Միայն 2023 թվականի ընթացքում այն աճել է 997 մլն դոլարով կամ 8,4%-ով։ Եթե նման աճի տեմպը պահպանվի, ապա 2024 թվականի ընթացքում պետական պարտքը կարող է մոտենալ 14 մլրդ դոլարի սահմանագծին։

Ըստ «Փաստ» օրաթերթի՝ Էկոնոմիկայի նախարարը պնդում է, որ Հայաստանի արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է, սակայն իրականում այն 6 մլրդ 454 մլն դոլար է։ Ներքին պարտքը, իր հերթին, կազմում է 6 մլրդ 388 մլն դոլար։ Տվյալների նման ներկայացումը կարող է մոլորեցնել հանրությանը, հատկապես՝ հաշվի առնելով, որ պետական պարտքի ծանրացումը ուղիղ կերպով անդրադառնում է քաղաքացիների վրա։

Պարտքի տնտեսական ազդեցությունը

Պետական պարտքի ավելացման հիմնական խնդիրներից մեկը դրա արդյունավետ օգտագործումն է։ Չնայած վերջին տարիներին Հայաստանը մեծ ֆինանսական միջոցներ է ստացել, այդ ներարկումները դեռևս էական տնտեսական արդյունք չեն տվել։ Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը մեծապես հենվում է վերարտահանման վրա, և ներգաղթած կապիտալը հաճախ դուրս է հոսում երկրից։

Տնտեսական համակարգի զարգացման համար անհրաժեշտ է բարելավել հարկային քաղաքականությունը, ներդրումային միջավայրը և օրենսդրական դաշտը։ Հակառակ դեպքում, կառավարությունը ստիպված կլինի շարունակաբար նոր պարտքեր ներգրավել՝ բյուջեի պարտավորությունները կատարելու համար, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է խաթարել մակրոտնտեսական կայունությունը։

***

Հայաստանի պետական պարտքի կուտակումը պետք է ուղեկցվի արդյունավետ տնտեսական քաղաքականությամբ, հակառակ դեպքում այն կարող է վտանգել երկրի ֆինանսական կայունությունը։ Հաշվի առնելով գլոբալ փորձը՝ կառավարությունը պետք է ձեռնարկի քայլեր՝ պարտքի կառավարման, ներդրումային միջավայրի բարելավման և տնտեսական աճի կայունության ապահովման ուղղությամբ։

Աղբյուր՝ «Փաստ» օրաթերթ

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: