2022-ին ընթացքում նորոգվել է 381.4 կմ ճանապարհ, եւս 155 կմ կիրականացվի մինչև տարեվերջ: Բարենպաստ եղանակը թույլ է տալիս բոլոր տեղամասերում ինտենսիվ շարունակել ճանապարհների կառուցումն ու նորոգումը: Միայն Սյունիքի մարզում նորոգվել է մոտ 200 կմ ճանապարհ: Դրանից բացի Սյունիքում նաեւ նոր ճանապարհներ են կառուցվում: Կառավարությունը նպատակ է դրել տարեկան նորոգել ու կառուցել մոտ 500 կմ ճանապարհ: Տարածքային կառուցման եւ ենթակառուցվածքների նախարարությունը վստահ է, որ ծրագիրը կիրականացվի: Արդեն պլանավորում են 2023-ի ճանապարհաշինական աշխատանքը: Վարչապետի հանձնարարությամբ` նախագծերը պետք է ավարտել մինչև 2022-ի վերջ, որպեսզի շինարարական սեզոնի մեկնարկին գործը սկսվի:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.