ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Գերմանիայում գազի սակավության պատճառով կդադարեցվի մի շարք արդյունաբերություններ

Հնս 24, 2022 13:47
126

Էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար, Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ գազի դեֆիցիտի դեպքում մի շարք արդյունաբերություններ ստիպված կլինեն դադարեցնել աշխատանքը։

«Եթե գազը բավարար չէ, ապա որոշ արդյունաբերություններ, որոնք գազի կարիք ունեն, պետք է փակվեն», — ասել է նա Spiegel-ին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով, այս դեպքում շուկայական և տնտեսական բոլոր գործընթացները կդադարեցվեն, և մի շարք ճյուղերի համար դա աղետալի ազդեցություն կունենա։

«Խոսքը երկու օրվա կամ շաբաթվա մասին չէ, այլ երկար ժամանակի։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր հետո կդառնան գործազուրկ, շրջանների մասին, որոնք կկորցնեն ամբողջ արդյունաբերական համալիրներ»,- հավելել է քաղաքական գործիչը։Ավելի վաղ Խաբեկը հայտնել էր, որ մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումները Գերմանիա «Հյուսիսային հոսք» գազատարի հերթական ստուգումից հետո։
Գերմանական կառավարության նախօրեին արտակարգ իրավիճակների ծրագրում պատրաստվածության երեք մակարդակներից երկրորդը բարձրացվել է էներգետիկ անվտանգության ապահովման համար: