ԱրարատԲանկը և «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ հանուն կրթության
Լուրեր |
ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, երրորդ անգամ հանդես է գալիս որպես «4090 Բարեգործական» հիմնադրամի կազմակերպած բարեգործական համերգի գլխավոր հովանավոր։
Այս անգամ բանկը հովանավորում է «Aznavour 100» համերգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Համերգը նվիրված է մեծանուն երաժիշտ և բարերար Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։ Ծրագրում հնչելու են Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները՝ ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնի կատարմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Գործիքավորման հեղինակն է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման, ով նաև հանդես կգա որպես դաշնակահար։
Համերգի ողջ հասույթն ուղղվելու է 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդող մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ Հիմնադրամի նախորդ երկու՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Մենք ու Մունք» շախմատի և ջազի բարեգործական համերգների արդյունքում, որոնց գլխավոր հովանավորը ևս ԱրարատԲանկն էր, հավաքագրվել է ավելի քան 22 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ուղղվել է պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։
«Aznavour 100» համերգը ԱրարատԲանկի կողմից իրականացվող Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկրորդ սոցիալական նախաձեռնությունն է։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56 -
Կիբերանվտանգության նոր դարաշրջանը․ ինչու են ԱԲ մարտահրավերները հատկապես կարևոր Հայաստանի համար
2026/05/07/ 10:41 -
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն