2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Մրտ 16, 2025 09:08
23

Zara-ի սեփականատեր Inditex-ը եռամսյա ժամանակահատվածում հայտնել է 11,21 միլիարդ եվրո եկամտի մասին, որը համապատասխանում է վերլուծաբանների կանխատեսումներին։

Չորրորդ եռամսյակի զուտ եկամուտը կազմել է 1,42 մլրդ եվրո։ 2024 թվականի ամբողջ տարվա վաճառքներն աճել են 10,5%-ով՝ հասնելով 38,63 մլրդ եվրոյի, զուտ եկամուտը կազմել է 5,88 մլրդ եվրո, որոնք համապատասխանում են կանխատեսումներին:

Այնուամենայնիվ, ընկերությունը նկատել է աճի դանդաղում 2025 թվականի սկզբին, երբ վաճառքները փետրվարի 1-ից մինչև մարտի 10-ն աճել են ընդամենը 4%-ով՝ նախորդ տարվա 11%-ի համեմատ: Հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերը նվազել են 7,5%-ով:

Alibaba Group-ը ներկայացրել է արհեստական բանականության հիման վրա ստեղծված իր օգնական-հավելվածի նոր տարբերակը, որն այժմ աշխատում է իր առաջատար Qwen AI-ի մոդելով, քանի որ մրցակցությունը արհեստական բանականության տեխնոլոգիաներում ուժեղանում է։

Նախկինում օգտագործելով իր QuarkLLM մոդելները՝ ընկերությունը հայտնել է, որ թարմացված հավելվածը ինտեգրում է չաթ-բոտի, խորը մտածողության և առաջադրանքների կատարման գործառույթները մեկ հարթակի մեջ:

Ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում ներդնել 380 միլիարդ յուան(52,5 միլիարդ դոլար) cloud և AI ենթակառուցվածքներում՝ նպատակ ունենալով ամրապնդել իր դիրքերը արհեստական բանականության շուկայում։

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: