Երևանի մթնոլորտային օդը վտանգված է. վերջին տվյալներ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանի օդի աղտոտվածության մասին օգոստոսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) Կենտրոն վարչական շրջանում՝ օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, ինչպես նաև Արաբկիրում՝ օգոստոսի 11-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը սահմանային արժեքներից բարձր է եղել Արաբկիրում օգոստոսի 10-ին և 11-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 10-ին: Ազոտի երկօքսիդի մակարդակը չնայած չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն դիտակայանների տվյալներով արձանագրվել է աճ՝ նախորդ օրերի համեմատությամբ: Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի արդյունքում մթնոլորտում հնարավոր է արտանետվել վնասակար նյութեր, ինչպիսիք են դիօքսինները, պոլիքլորացված բիֆենիլները, պոլիարոմատիկ ածխաջրածինները և այլ աղտոտիչներ։ ejc.am