OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

ԵԱԶԲ–ն նշել է Հայաստանում գնանկման առանցքային գործոնները

Մյս 14, 2024 15:17
49

Գների դինամիկայի առանցքային գործոնները շարունակում են մնալ ներմուծվող պարենի ինքնարժեքի նվազումը միջազգային շուկաներում ցածր գների, դրամի փոխարժեքի ամրապնդման և դրամավարկային կոշտ պայմանների ազդեցության ֆոնին։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանների ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։

«Հայաստանում սպառողական գները ապրիլին տարեկան կտրվածքով նվազել են 0.7%-ով՝ նախորդ ամիս 1.2%-ով նվազելուց հետո։ Գնանկումը կենտրոնացած է պարենային սեգմենտում, ապրիլին սննդամթերքի գները տարեկան կտրվածքով նվազել են 4,5%-ով՝ մեկ ամիս առաջ մինուս 5,6%-ից հետո»,- ասվում է վերլուծության մեջ։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում, նախորդ տարվա ապրիլի համեմատ, գնանկումը կազմել է 0,7%, իսկ մարտի համեմատ գրանցվել է 0,6% գնաճ։

2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի արդյունքում Հայաստանում գնաճը ակնկալվում է 1,3%–ի մակարդակում, 2025-ի կանխատեսումը՝ 4,6-4,1%, 2026-ի համար՝ 4,7- 4,1%: