Հայաստանում մշակութային սպառումը տարեցտարի նվազում է
Լուրեր |
2018թ․-ից սկսած՝ Հայաստանում մշակութային և ստեղծարար ոլորտների սպառման նվազում է արձանագրվել, և այն ուղեկցվել է այդ բնագավառին հատկացվող պետական ֆինանսավորման կրճատմամբ։ Այսպիսի հետևություն են արել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կատապուլտ» ծրագրի հետազոտողները, որոնք ուսումնասիրում են Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների (ՄՍՈ) սպառումը։
Մշակույթի բնագավառում սպառումը ներառում է գործունեության լայն բազմազանություն, ներառյալ՝ մշակութային միջոցառումների հաճախելը, մշակութային հաստատություններ այցելելը, գրքերի ընթերցանությունը, երաժշտություն ունկնդրելը, ֆիլմեր դիտելը և մշակութային դրսևորման այլ ձևերին մասնակցելը։
Մշակույթի բնագավառում սպառումը չափելու համար կարող են կիրառվել տարբեր ցուցիչներ, ինչպիսիք են՝ մշակութային միջոցառումների մասնակիցների թիվը, մշակութային ապրանքների գնումների թիվը, մշակութային գործունեության համար ծախսված ժամանակը և առցանց գործունեությունը։ Ծրագրի հետազոտողները հետևել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդին՝ մշակույթի բնագավառում սպառումն ուսումնասիրել են տնային տնտեսության մակարդակով՝ հաշվարկելով մշակույթի բնագավառում տնային տնտեսության ծախսերի մասնաբաժինն ընդհանուր ծախսերում։
Հետազոտողները հիմք են ընդունել Վիճակագրական կոմիտեի հաշվետվությունները՝ Հայաստանում տնային տնտեսությունների կողմից մշակութային սպառումը 2015 և 2021 թվականներին։ «Առկա տվյալներից ելնելով՝ 2021թ․-ին Հայաստանում մշակութային սպառման՝ մեր կողմից հաշվարկված ցուցիչը կազմել է 0.001%՝ 2015թ․ 0.0035%-ի համեմատ»,- հայտնում են հետազոտողները։
Ավելին կարդալու համար՝ hetq.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/27 22:00
Մարտի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/03/27 19:19
Մարտի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13 -
Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
2026/03/27/ 16:52 -
Քննարկվել է ԱՄՀ հետ համագործակցության ընթացքն ու հետագա ծրագրերը
2026/03/27/ 16:48 -
Ռումինիայում կանխատեսում են հացի գնի աճ․ Իրանի հակամարտության հետևանքները
2026/03/27/ 16:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․