Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են
Եղեգնաձորում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների հերթական մինի լաբորատորիան
ՌԴ Կենտրոնական բանկը կանխատեսում է մինչև տարվա վերջ 7% գնաճ
Հայաստանում գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին 5 օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները
Brent նավթի գինը նվազել է մինչև $77.2՝ հասնելով հունվարի վերջից ի վեր ամենացածր մակարդակին
Իրանում ինտերնետ օգտատերերի ակտիվությունը նվազագույնի է հասցվել․ Netblocks
6 ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների օգտագործված խլացուցիչների կերամիկական թափոնների արտահանման արգելքը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
2025-ի հունվար-մայիսին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 9.79 մլրդ դոլարի
«Ռոսատոմը» 1500 տոննա նոր սարքավորումներ է ուղարկել Հայկական ԱԷԿ
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում

AN Audit-ից Nexia Armenia. 20 տարվա վստահության ուղի

Հկտ 14, 2024 17:29
94

Արդեն 20 տարի ֆինանսական ծառայությունների ոլորտում վստահելի և առաջատար գործընկեր AN Audit ընկերությունը դարձել է Nexia աուդիտորական-խորհրդատվական համաշխարհային ցանցի լիիրավ անդամ և այսուհետ գործելու է որպես Nexia Armenia:

Երկու տասնամյակի ընթացքում AN Audit-ը Հայաստանում տրամադրել է բարձրակարգ հաշվապահական, աուդիտորական, հարկային և ֆինանսական խորհրդատվության ծառայություններ՝ դառնալով հուսալի և կայուն գործընկեր։

Միանալով Nexia համաշխարհային ցանցին ՝ ընկերությունը հնարավորություն է ձեռք բերում առաջարկելու ավելի լայնածավալ և ինտեգրված ծառայությունների փաթեթ, ներառյալ տրանսֆերային գնագոյացում, բիզնեսի գնահատում, բիզնեսի կառավարման համակարգերի ներդրում, կայուն զարգացման հաշվետվությունների պատրաստում՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Սա կարևորագույն շրջադարձ է նաև ընկերության գործընկերների համար, քանի որ արդյունքում  վերջիններս կունենան բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ արդյունավետ գործելու թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում:

Այս կարևոր իրադարձության առիթով հոկտեմբերի 11-ին հանդիսավոր միջոցառում՝ կայացավ նշանավորելով Nexia Armenia-ի պատմության նոր փուլը: Միջոցառմանը հրավիրված էին ընկերության գործընկերները, պետական գերատեսրությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատարներ, ինչպես նաև հյուրեր Nexia-ի գլխամասային գրասենյակից, Վրաստանից Տաջիկստանից, և բալթյան երկրներից ։  Միջոցառումը լավ հնարավորություն էր փոխադարձ կապերի զարգացման համար։

Nexia Armenia-ի մասին

Նախկինում հայտնի որպես AN Audit, Nexia Armenia-ն հանդիսանում է աուդիտորական, հաշվապահական, հարկային և ֆինանսական խորհրդատվության ամբողջական ծառայություններ տրամադրող ընկերություն: Աշխարհի խոշոր տասնյակում ընդգրկված Nexia աուդիտորական-խորհրդատվական ընկերությունների ցանցի մաս կազմելով՝ Nexia Armenia-ն իր գործընկերներին առաջարկում է ծառայությունների համապարփակ փաթեթ` ապահովելով բիզնեսի սպասարկումը նաև ՀՀ-ից դուրս: