ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «Լույս» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հեծանիվով դասի կամ աշխատանքի․ նոր պետական ծրագիր կրթական ոլորտի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ում մեքենաների միջին գինը կարող է բարձրանալ 10 հազար դոլարով՝ մաքսատուրքերի պատճառով. The Washington Post
Ովքեր են ընդգրկվել ամենահարուստ մարդկանց եռյակում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն
Մելանյա Թրամփի հարսանեկան զգեստը վաճառքի հանվել է 45 հազար դոլարով
Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ. BBC
Աճի կեղծ պատրանքը. ինչ է թաքնված ՏԱՑ-ի 8% աճի ետևում. ոլորտներ, որ քաշում են տնտեսությունը ներքև. մանրամասները՝ ABNews.am կայքում
ByteDance-ի հիմնադիրը գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը` 57,5 մլրդ դոլարով
Շուրջ 3,5 մլն սիրիացի պատրաստ է վերադառնալ նախկին բնակության վայրեր. ՄԱԿ
Ամերիկացիների 50%-ը դեմ է Գրենլանդիայի և Կանադայի ներառմանը Միացյալ Նահանգների կազմում
Ձեռք բեր քո երազանքների բնակարանը 12%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոլորտներ, որտեղ 2025-ի փետրվարին արձանագրվել են խոշոր ՀԴՄ խախտումներ. ՊԵԿ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարավային Կորեայում անտառային հրդեհները 18 մարդու կյանք են խլել
Իլոն Մասկը պատրաստվում է «ռոբոտների լեգեոն» ստեղծել մինչև 2025-ի ավարտը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետական պարտքի ճոճանակ․ ինչու է Հայաստանը վերցնում պարտք պարտքը մարելու համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցությունը նոր փուլ է մտնում. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետ. դիտեք ABNews.am կայքում
Վրաստանի շինարարության ոլորտը 2024-ին ստացել է 13.4 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում

Թվային դրոշմավորման պահանջները խստացվում են. ինչ է փոխվում մարտի 1-ից

Փտր 21, 2025 12:38
33

Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար

Հայաստանում 2023 թվականից փուլային եղանակով ներդրվում է ապրանքների թվային դրոշմավորման  գործընթացը: Նույնականացման միջոցներով արդեն իսկ դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները, փաթեթավորված խմելու ջուրը: Կառավարության որոշմամբ թվային դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքային խմբերի համար.

2025 թվականի մարտի 1-ից՝ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյ և սուրճ, կենդանական և բուսական յուղեր, շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերք, պահածոյացված մթերք, գարեջուր և գարեջրային խմիչքներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0901, 0902, 0903 00 000 0, 1504, 1505 00, 1506 00 000 0, 1507, 1508, 1509, 1510, 1512 11 910, 1512 19 900, 1515, 1516 20 960 2, 1517, 1602, 1604, 1605, 1806, 1901, 1902, 1903 00 000 0, 1904, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 00, 2007, 2008, 2009, 2101, 2202, 2203 00, 2209 00):

2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերք, մսամթերք, երշիկեղեն և կենդանիների կեր (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 1601 00, 1603 00, 2105 00, 2309):

2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանք, ներկանյութեր, լաքեր և չորարարներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 2710 19 710 0, 2710 19 750 0, 2710 19 820 0, 2710 19 840 0, 2710 19 860 0, 2710 19 880 0, 2710 19 920 0, 2710 19 940 0, 2710 19 980 0, 3203 00, 3204, 3205 00 000 0, 3206, 3207 10 000 0, 3208, 3209, 3210 00, 3211 00 000 0, 3212, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0):

2025 թվականի հունիսի 1-ից՝ դեղեր, վիտամիններ, oծանելիք, կոսմետիկա, հիգիենայի և խնամքի միջոցներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր` 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 , 3303 00, 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402)։

Արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորման ենթակա ապրանքներն օտարումից առաջ դրոշմավորվում են նույնականացման միջոցներով՝ Դատա մատրքիս երկչափ շտրիխ կոդով։ Այն փակցվում կամ տպագրվում է ապրանքի վրա և անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար, որից հետո այն գրանցվում է E-mark համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։

Նույնականացման միջոցներով դրոշմավորումն ապահովում է ապրանքների շարժի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։ Դրոշմավորման նոր համակարգը, միաժամանակ,  վարչարարության բարելավման լրացուցիչ գործիք է։

Տնտեսվարողներն իրենց ցանկությամբ դրոշմավորման համար սահմանված պարտադիր ժամկետից շուտ ևս կարող են անցնել դրոշմավորման նոր  համակարգին: Միաժամանակ, մինչև պարտադիր դրոշմավորման ներդրման ժամկետը ներկայացրած հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակները տնտեսվարողները կարող են օգտագործել մինչև դրանց սպառումը։

Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է էլեկտրոնային եղանակով գրանցվի ազգային օպերատորի՝ E-mark համակարգում՝ ստանալով համակարգի հասանելիություն։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: