Հայաստանում հեղուկ գազը թանկացել է 54,3 տոկոսով․ ԹԵՐԹ․am Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի Սպառողական գների ինդեքսի 2024 թ. հունվար-հուլիսի հրապարակման՝  հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում 100 դրամից բարձրացել է՝ դառնալով 230 դրամ: Հիշեցնենք, որ տնտեսագետ Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ հեղուկ գազի գնի բարձրացման վրա ազդող հիմնական գործոններից եղել է անառողջ մրցակցությունը․ «Մայիսին առանձին գազալցկայաններ հեղուկ գազի գինը սահմանել էին 30-35 դրամ: Սա անտրամաբանական, անառողջ մրցակցության արդյունք էր, որովհետև տնտեսվարողները երբեմն ինքնարժեքից ցածր գնով էին վաճառում»: Ավելին կարդալու համար՝  ԹԵՐԹ․am