Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

EvocaTOUCH հավելվածով Idram QR վճարումներ

Նյմ 13, 2024 14:48
48

Evocabank-ի հաճախորդներն արդեն կարող են սքանավորել Idram QR-ը և կատարել վճարումներ իրենց EvocaTOUCH հավելվածի միջոցով։

Evoca-ն առաջին Բանկն է, որը միացել է Idram-ի Open QR ենթակառուցվածքին:

Այսուհետ ավելի քան 22,500 վաճառակետերում տեղադրված Idram QR-ը կարող են սքանավորել և կատարել վճարումներ նաև Evocabank-ի հաճախորդները՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։

«Evoca-ն առաջին Բանկն է, որը միացել է Idram-ի Open QR ենթակառուցվածքին: Մեր թիմերը միասին կատարել են ծավալուն ծրագրային և տեխնիկական աշխատանքներ, և այսօր համակարգն արդեն պատրաստ է մեկնարկի։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Idram-ը՝ պարզապես սքանավորելով Idram-ի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունը փաստում է, որ Evoca-ն պատրաստ է ցանկացած գործընկերության, որի արդյունքում մեր հաճախորդները կստանան նոր հնարավորություններ, և նրանց կյանքը կդառնա ավելի հարմարավետ, ինչպես նշված է Բանկի առաքելության մեջ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։

Evoca-ի հետ ընդամենը սմարթֆոն ունենալն արդեն բավական է։ Մենք անում ենք ամեն բան, որ դու օգտվես մի շարք բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու, ցանկացած վայրից, ցանկացած ժամի։ Մոռացիր հերթերում երկար սպասելու և ժամանակ կորցնելու մասին։ Քո թվային աշխարհը Evoca-ն արդեն ստեղծել է։

Evoca-ն երբեք բաց չի թողնում այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, նորարարություններին, ինչպես նաև մեր հաճախորդների համար ստեղծում են բանկային ծառայություններից օգտվելու ավելի հարմար պայմաններ։