Սպասվելիք. 14.09.23

Ի ՞նչ է սպասվում 14.09.2023-ին

???? Կառավարության նիստ

Սեպտեմբերի 14-ին  ժամը 11-ին տեղի կունենա Կառավարության հերթական նիստը:

???? «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոն

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ին տեղի կունենաՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը։ Համերգը կղեկավարինվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

???? «Օպերա բաց երկնքի տակ»

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20-ին  Թումոյի այգի՝վայելելու առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացումը:

???? Սարոյանը երեկ, այսօր և վաղը» դասախոսություն

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենակինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի՝ Ուիլյամ Սարոյանի ծննդյան 115 ամյակին նվիրված«Սարոյանը երեկ, այսօր և վաղը» խորագրով հանրային դասախոսությունը։

???? «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերա

Սեպտեմբեր 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Սեւազգեստ կանայք» ֆիլմիպրեմիերան։ Կարմիր գորգը նախատեսված է ժամը 18:30-ին։

???? «Հայկական Կինոդարը»

«Հայկական Կինոդարը» Չարենցավան է գալիս։ Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16:30-ին, քաղաքային գրադարանում ցուցադրվելու են հայկական հին ու նոր ֆիլմերը մեծ էկրանին: Մուտքն ազատ է։

???? Սուսերամարտի առաջնություն

Սեպտեմբերի 14-ին 16-ին, Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկանմարզադպրոցում տեղի կունենա արդեն ամենամյա դարձած սուսերամարտի առաջնությունը, որտեղ պատանիները կներկայանան 4 մրցաձևում։